Հայտնի է` ովքեր են Երևանից Բաքու մեկնել չարտերային չվերթով

11.12.2024 21:30
2083

Այսօր հայտնի դարձավ, որ Երևանից Բաքու չարտերային չվերթ է իրականացվել, սակայն «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունից չպարզաբանեցին, թե ովքեր են եղել ինքնաթիռում։

Sputnik Արմենիայի թղթակիցը պարզել է, որ այսօր Երևանից Բաքու մեկնած «Enter Air» ավիաընկերության ինքնաթիռում, ամենայն հավանականությամբ, ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի ուսանողներն են եղել։

ՀՀ պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հայտնեց, որ դեկտեմբերի 10-11-ը Հայաստան են այցելել ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի 145-րդ ավագ դասընթացի ուսանողները` կրթօջախի պետ, գեներալ-լեյտենանտ Մաքս Արթուր Նիլսենի գլխավորությամբ։ Պաշտպանական քոլեջի պետին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

Պարզվում է` «Enter Air» չարտերային չվերթը Հռոմից Երևան է ժամանել դեկտեմբերի 9-ին։ Քոլեջը գտնվում է Հռոմում:

Ի դեպ, ՊՆ-ում կայացած հանդիպման կադրերում երևում է, որ բավականին մեծ պատվիրակություն է եկել։ Հավանաբար հենց այդ պատճառով է չվերթն իրականացվել «Boeing 737-8Q8» ինքնաթիռով։

Ավելի վաղ գրել էինք, որ Երևան–Բաքու չարտերային չվերթ է իրականացվել։ «Enter Air» ավիաընկերության ինքնաթիռը այսօր կեսօրին օդ է բարձրացել «Զվարթնոց» օդանավակայանից և ուղևորվել Ադրբեջան։

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08