Հայտնի են դպրոցականների 2025-2026 ուստարվա առարկայական օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը և ժամկետները

22.10.2025 21:56
699

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են ՀՀ դպրոցականների 2025-2026 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների մարզային և հանրապետական փուլերի ժամկետները, ինչպես նաև առարկայական օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Օլիմպիադան կազմակերպվում է երեք փուլով՝ առաջին /դպրոցական/, երկրորդ /մարզային/ և երրորդ /հանրապետական/: 5-6-րդ դասարանների «Մայրենի» և «Մաթեմատիկա» առարկաների օլիմպիադաներն անցկացվում են երկու փուլով՝ դպրոցական և մարզային:

Օլիմպիադան անցկացվում է ըստ խմբերի՝

Մաթեմատիկա- I  խումբ` 5-րդ դաս.,   II  խումբ` 6-րդ դաս.,  III  խումբ` 7-րդ դաս.,  IV  խումբ` 8-րդ դաս.,  V խումբ՝ 9-րդ դաս.,  VI խումբ՝ 10-րդ դաս.,   VII  խումբ՝ 11-12-րդ դաս.

Աստղագիտություն- I  խումբ` 10-12-րդ դաս.

Ինֆորմատիկա (Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն) -  I խումբ` 9-րդ դաս., II խումբ՝ 10-12-րդ դաս.,

Կենսաբանություն, Քիմիա, Աշխարհագրություն, Ռուսաց լեզու, Անգլերեն, Ֆրանսերեն, Գերմաներեն, Ֆիզիկա, Հայոց լեզու, Հայ գրականություն,  Պատմություն, ՆԶՊ (Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն)  - I խումբ` 9-րդ դաս.,  II խումբ՝ 10-րդ դաս., III խումբ` 11-12-րդ դաս.

Մայրենի (Ընթերցանություն) - I խումբ` 5-րդ դաս.,  II խումբ՝ 6-րդ դաս.

Օլիմպիադայի առաջին փուլն անցկացվում է դպրոցում: Հաստատության տնօրենը մինչև 2025թ. նոյեմբերի 5-ը ներառյալ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի համապատասխան բաժնում օլիմպիադային մասնակցել ցանկացող սովորողի համար իրականացնում է նշում՝ ըստ առարկաների: Սահմանված ժամկետի ավարտից հետո ԿԿՏՀ–ում ինքնաշխատ եղանակով ձևավորվում են մասնակիցների ցանկերը՝ ըստ առարկաների և ներկայացվում մինչև 2025թ. նոյեմբերի 7-ը ներառյալ ԿԳՄՍՆ` [email protected]  հասցեին։

Օլիմպիադայի երկրորդ փուլն անցկացվում է համաձայն ժամանակացույցի՝ մարզպետարանների /Երևանի քաղաքապետարանի/ կողմից սահմանված վայրում: Երկրորդ փուլին մասնակցում են առաջին փուլում լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտները` հանրապետական առարկայական հանձնաժողովի որոշման համաձայն:

Օլիմպիադայի երրորդ փուլն անցկացվում է համաձայն ժամանակացույցի՝ ԿԳՄՍ նախարարության կողմից սահմանված վայրում: Երրորդ փուլին մասնակցում են երկրորդ փուլում լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները` հանրապետական առարկայական հանձնաժողովի որոշման համաձայն:

«Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա» /«Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն»/, «Քիմիա», «Աշխարհագրություն» առարկաների օլիմպիադաների երրորդ փուլի 10-12-րդ դասարանների դիպլոմակիրները համարվում են միջազգային օլիմպիադայի ՀՀ թիմի հավակնորդներ:

Աշակերտների անվանական ցուցակների ձևանմուշները, առաջադրանքները, պատասխանները, արդյունքները և Օլիմպադայի վերաբերյալ այլ տեղեկությունները տեղադրվում են www.olymp.am և lib.armedu.am  կայքերում: 
 

Հայ գերիների հանդեպ խոշտանգումները շարունակվում են, նրանց հետ անմիջական կապը եղել է դեկտեմբերին

16.10.2026 21:03

Մոտ ենք մեր նպատակի իրագործմանը․ Պուտինն ամփոփել է հատուկ ռազմական գործողության արդյունքները

16.10.2026 20:46

Առուշ Առուշանյան․ «Նախընտրական քարոզարշավը Գորիս համայնքում ընթանում է բնականոն հունով, առողջ մրցակցային մթնոլորտ է»

16.10.2026 17:30

Կապանում կայացավ Convergences Dialogue-ի երրորդ քննարկումը․ ուշադրության կենտրոնում բնապահպանական խնդիրներն էին

16.10.2026 17:22

«Հայ գերիներն Ադրբեջանի պետական պատանդներն են»,- Երևանում «Վերադարձ հայ գերիների» միջազգային համաժողովին հայտարարեց Հիլդա Չոբոյանը

16.10.2026 17:20

«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. Լիխաչով

16.10.2026 17:17

Իսլամական Հանրապետության՝ Կապանում գլխավոր հյուպատոսի ուղերձը Սյունիքի մարզի պաշտոնյաներին և բնակչությանը

16.10.2026 15:49

Տեղի է ունեցել Փաշինյանի և Փեզեշքիանի հանդիպումը․ ինչ են քննարկել

16.10.2026 15:22

Հայաստանը ոսկու, պղնձի և կրիտիկական միներալների ուսումնասիրման ներուժ ունի․ Հայկ Ալոյան

16.10.2026 15:18

Խնձորեսկ․  արմատներով հզոր, մշակույթով անսասան․  «1000 ՎԱՀԱՆ»-ը Խնձորեսկում

16.10.2026 15:09

Մտահոգություն չունենք, վստահում ենք մեր հայ գործընկերներին. Արաղչին՝ TRIPP-ի մասին

16.10.2026 14:34

Իրանի Իսլամական Հանրապետության՝ Կապանում նորանշանակ գլխավոր հյուպատոսը հանձնել է իր էկզեկվատուրան

16.10.2026 14:15