Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատար Գ. Մուրադյանի շահերի պաշտպան Վահան Հովհաննիսյանի հայտարարությունը

14.04.2020 18:01
699

Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատար Գ. Մուրադյանի շահերի պաշտպան Վահան Հովհաննիսյանի հայտարարությունը

Համացանցային եւ հեռուստատեսային լրատվամիջոցներով տարածվեցին ոստիկանության Սիսիանի բաժնի պետի կողմից իբր բռնությունների ենթարկված պապիկի լուսանկարներն ու տեսանյութերը։ Դրան հետեւեցին լուրեր այն մասին, թե Սիսիան քաղաքի մի շարք այլ բնակիչներ եւս հաղորդումներ են ներկայացրել Գարիկ Մուրադյանի կողմից բռնությունների ենթարկվելու վերաբերյալ:

Առաջին հայացքից այն տպավարոթյունը ստեղծվեց, թե Գարիկ Մուրադյանը սադիստ է, մոլագար, ով նստած իր աշխատասենյակում՝ սպասում է, թե ով պետք է գա բաժնի շենք, որպեզի նրա նկատմամբ բռնություններ կիրառի։

Հենց այս տպավորությանն էին ձգտում բռնությունների մասին լուրեր տարածողները եւ տուրք տալով ճշմարտությանը՝ կարելի է ասել, նրանք կարճաժամկետ արդյունքի հասան։

  2019թ. օգոստոսի 14-ին Գարիկ Մուրադյանը նշանակվել է ոստիկանության Սիսիանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ եւ համատեղության կարգով իրականացրել ոստիկանության բաժնի պետի պարտականությունները։

Ոստիկանության երիտասարդ ու խոստումնալից կադրային աշխատող, ով ավարտելով ոստիկանության ակադեմիան, աշխատել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում, զբաղեցրել տարբեր պաշտոններ։

Վերջին պաշտոնում նշանակվելուց հետո անհաշտ ու խիստ պայքար է մղել հանցավորության դեմ, բացահայտել մի շարք աղմկահարույց դեպքեր, խոշոր չափերի հասնող հափշտակություններ։

Վերոգրյալը, բնականաբար, չէր կարող ընդունելի համարվել  մի շարք անձանց համար, եւ Մուրադյանը, ըստ էության, իր այդ սկզբունքային կեցվածքի համար անհաճո անձ էր դարձել որոշ շրջանակների համար։

Ներկայացնում ենք իրադարձությունների ժամանակագրությունը, որից հետո յուրաքանչյուրն ինքը կարող է վերլուծություններ կատարել՝ պարզել կապը ճշմարտության ու Գ․Մուրադյանին մեղսագրվող արարքների միջեւ։․

1 2020թ. ապրիլի 7-ին, ժամը 13․10-ի սահմաններում Երեւան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Սիսիան քաղաքի հատվածում լեյտենանտ Կարեն Ղազարյանը՝ ի կատարումն պարետի 31․03․2020թ. թիվ 27 որոշման, կանգնեցրել է «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենա եւ խնդրել ներկայացնել անձը հաստատող փաստաթղթերն ու տեղաշարժման թերթիկը։ Ավտեմեքենայի վարորդ Արմեն Հարությունյանը եւ ուղեւոր Մարտին Հարությունյանը  դրանք չեն ներկայացրել։ Երբ ոստիկանը տեղեկացրել է, որ պետք է իրականացվի վարչական վարույթ եւ կազմվի արձանագրություն, Հարությունյանները՝ չենթարկվելով ոստիկանի օրինական պահանջներին, հեռացել են։

2 Կարճ ժամանակ անց նույն ավտոմեքենան կրկին վերադարձել է հենակետի մոտ եւ այն ժամանակ, երբ Կարեն Ղազարյանը կանգնեցրել է ավտոմեքենան ու հայտնել վարչական վարույթ իրականացնելու անհրաժեշտության մասին, ավտոմեքենայի ուղեւոր Մարտին Հարությունյանը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ողջ ոստիկանության, մասնավորապես նաեւ Կարեն Ղազարյանի հասցեին եւ հայտարարել, թե շարունակելու դեպքում կիջնի եւ կապտակի նրան, որից հետո ավտոմեքենայով հեռացել են։

3 Կատարվածի մասին սահմանված կարգով զեկուցելուց հետո, 2020թ. ապրիլի 7-ին, ժամը 14․10-ի սահմաններում մի շարք ոստիկաններ, ծառայողական երկու ավտոմեքենայով, մեկնել են Շաքի գյուղ՝ Մարտին Ամիրխանյանին պատկանող դիզվառելիքի վաճառքի կետից նրան եւ Արմեն Հարությունյանին ոստիկանության բաժին բերման ենթարկելու՝ պարետի որոշման խախտման եւ ոստիկանի օրինական պահանջներին չենթարկվելու համար համապատասխան վարույթ իրականացնելու նպատակով;

4 Վառելիքի վաճառքի կետում գտնվել են 3 հոգի։ Գարիկ Մուրադյանը հարցրել է, թե ո՞վ է հանդիսանում Մարտինը եւ ինչո՞ւ չի ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին, ինչին՝ Մարտին Ամիրխանյանը հեգնել է։ Երբ փորձել են Մ․Ամիրխանյանին նստեցնել ավտոմեքենան եւ բերման ենթարկել, Արմեն Հարությունյանը խոչընդոտել է ոստիկանների օրինական գործողություններին, իսկ Մարտին Հարությունյանի հայր Մայիս Հարությունյանը սեռական հայհոյանքներ է տվել Գարիկ Մուրադյանի հասցեին, ինչին վերջինս որեւէ արձագանք չի տվել:

5 2020թ. ապրիլի 7-ին, ժամը 14․45-ին, այդ անձանց բերման ենթարկելուց մի քանի րոպե անց, ոստիկանության Սիսիանի բաժին է եկել Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը եւ բարձր տոնայնությամբ անախորժ խոսակցություն ունեցել Գ․Մուրադյանի հետ՝ Հարությունյաններին ոստիկանության բաժին բերման ենթարկելու կապակցությամբ:

Այստեղ անհրաժեշտ է կարեւորել, որ, եթե քաղաքապետի հետ խոսակցությունը կրեր բարիդրացիական բնույթ, Գարիկ Մուրադյանը ենթարկվելով հորդորի, ազատ արձակեր ոստիկանների կողմից բերման ենթարկված անձանց, ապա սրան չէին հաջորդի հետագա գործողությունները եւ Գարիկ Մուրադյանը չէր ներկայացվի որպես բռնակալ։ Սակայն, Գարիկ Մուրադյանը, հանդիսանալով սկզբունքային ոստիկան, ոչ միայն անհապաղ ազատ չի արձակել բերման ենթարկված անձանց, այլեւ իրականացվել է վարչական վարույթ, եւ այդ անձինք ենթարկվել են 100․000 դրամ վարչական տուգանքի։

6 Քաղաքապետի հեռանալուց անմիջապես հետո, 2020թ․ ապրիլի 7-ին, ժամը 15․30-ի սահմաններում  ոստիկանության Սիսիանի բաժնի շենքի դիմաց են հավաքվել շուրջ 50-60 անձինք եւ ագրեսիվ վարքագիծ դրսեւորելով՝ բղավել, սեռական հայհոյանքներ տվել ոստիկանության հասցեին։

7 Հիշյալ անձանց գործողությունները փորձել են հանդարտեցնել ոստիկանության աշխատակիցներ Կարեն Ջահանգիրյանը եւ Սամսոն Ասրյանը, սակայն հավաքված անձինք քաշքշել եւ ֆիզիկական բռնություն են գործադրել այդ անձանց նկատմամբ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասով, քննությունն իրականացվում է Սյունիքի մարզային քննչական վարչության կողմից։

8 2020թ. ապիրլի 20-ին, ժամը 16-ի սահմաններում Սիսիանի ԲԿ են դիմել Հարությունյանները եւ հայտնել, որ իրենց վրա առկա են մարմնական վնասվածքներ, որոնք ստացել են ոստիկանների կողմից՝ իրենց բերման ենթարկելու ժամանակ։

Ըստ մեզ հասած տեղեկությունների եւ ըստ հիշյալ անձանց հաղորդումների՝ նրանք իրենց ենթադրյալ մարմնական վնասվածքները ստացել են բերման ենթարկելու ժամանակ։ Եթե անգամ ընդունենք, որ այդ անձանց վրա առկա են մարմնական վնասվածքեր, եթե անգամ ընդունենք, որ դրանք պատճառվել են անձանց բերման ենթարկելու ժամանակ, ապա հիշյալ գործողությունն իրավաչափ է, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն․ «Հանցագործություն չի համարվում այն գործողությունը, որը հանցանք կատարած անձին վնաս է պատճառել նրան՝ իրավասու մարմիններին հանձնելու կամ նրա կողմից հանրության համար նոր վտանգավոր արարք կատարելու հնարավորությունը խափանելու նպատակով բռնելիս, եթե դրա համար անհրաժեշտ միջոցների սահմանների անցում թույլ չի տրվել»:

9 2020թ ապրիլի 7-ին, ժամը 19-ի սահմաններում Սիսիանի ԲԿ է դիմել Սիսիան քաղաքի բնակիչ Գառնիկ Վոլոդյայի Սիմոնյանը՝ դեմքի շրջանում առկա մարմնական վնասվածքներով եւ հայտնել, որ 2020թ. ապրիլի 6-ին, ժամը 10-ի սահմաններում իրեն ծեծի է ենթարկել Գարիկ Մուրադյանը։

Գ․Սիմոնյանը ոստիկանության բաժին բերման է ենթարկվել գողության կատարման կասկածանքով եւ նյութերի նախապատրաստման ընթացքում խոստովանական բացատրություն տվել իր կողմից գողություն կատարելու վերաբերյալ։

2009թ. դատապարտվել է կողոպուտի համար։

10 2020թ. ապրիլի 8-ին Սյունիքի մարզի դատախազին դիմում է ներկայացրել այն մասին, որ 2020թ. մարտի 23-ին Գ․Մուրադյանն իրեն ծեծել եւ սպառնալիքներ է տվել իր նկատմամբ։

2020թ․ մարտի 23-ին Գուրգեն Ռոբերտի Վարդանովի քույրը հաղորդում է տվել այն մասին, որ ոստիկանության Սիսիանի բաժնում եղբոր նկատմամբ բռնություն է գործադրվել։ Դեպքի առթիվ նախապատրաստվել են նյութեր, որոնց ընթացքում Գ․Վարդանովն ու քույրը հերքել են բռնությունների հանգամանքը։ Միաժամանակ Գ․Վարդանովը խոստովանական ցուցմունքներ է տվել իր կողմից՝ բնակարան ապօրինի մուտք գործելով, գողություն կատարելու մասին։ Հաղորդման վերաբերյալ 2020թ. ապրիլի 3-ին որոշում է կայացվել նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու եւ քրեական հետապնդում չիրականացնելու մասին։

11 2020թ. ապրիլի 8-ին Արամ Ռազմիկի Զիլֆուղարյանը հաղորդում է տվել այն մասին, որ 2020թ. հունվարի 26-ին ոստիկանության Սիսիանի բաժնի պետ Գ․Մուրադյանը սպառնացել եւ վիրավորել է իրեն։

Սպանության սպառնալիքով բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, նախապատրաստվել են նյութեր, ուղարկվել է քննչական բաժին եւ բողոքի բացակայությամբ մերժվել է։

Գ․Մուրադյանի կողմից կատարված ենթադրյալ բռնությունների դեպքի առթիվ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն, Գ․Մուրադյանին մեղադրանք առաջադրված չէ եւ նա որեւէ դատավարական կարգավիճակ չունի։

14 ապրիլի 2020 թ.

 

 

 

Լեւոն Տեր-Պետրոսյան. Նիկոլ Փաշինյանին

25.12.2024 21:47

Ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետևանքով 38 զոհ կա. Ղազախստանի փոխվարչապետ

25.12.2024 21:31

Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցի սաների հերթական հաղթանակը այս անգամ ձեռնամարտից

25.12.2024 20:01

Հայտնի են հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը

25.12.2024 19:54

Մասնագիտական կրթության ոլորտի մանկավարժները պարտադիր ատեստավորման բարձր ցուցանիշ են գրանցել

25.12.2024 19:49

ԵԱՀԿ Մինսկի խումբը և նրա բոլոր կառույցները ենթակա են լուծարման. Զախարովա

25.12.2024 19:42

Վասակաբերդը, որ կրում է Հայոց ու Վրաց մարզպան (440-451 թթ․) և Սյունյաց աշխարհի մեծագույն զավակ Վասակ Սյունու անունը

25.12.2024 16:13

1,6 մլրդ դոլար 2025-ին վճարելու ենք պետական պարտքի մայր գումարի համար. Վահե Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

25.12.2024 15:24

«ՄԵԾ ՀԱՅՔ»-Ի պարային շքահանդեսը Գորիսի բեմում

25.12.2024 14:34

Փոքր մոդուլային ռեակտորների կառուցումը՝ Հայաստանի էներգետիկ համակարգի քանդելու միջոց․ ուսումնասիրություն

25.12.2024 14:32

Կրեմլն արձագանքել է Փաշինյանի բացակայությանը

25.12.2024 14:23

Ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

25.12.2024 14:19