«Քաղաքացին, սոված մարդը տնտեսական հեղափոխություն ո՞նց անի». Գևորգ Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

13.02.2019 18:47
1218

«Քաղաքացին արդեն արել է իր հեղափոխությունը, տնտեսական հեղափոխություն ո՞նց անի. սոված մարդը դա ո՞նց անի»,- Կառավարության ծրագրի նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ խոսքն ուղղելով ՀՀ վարչապետին: «Ասում եք՝ մարդը նախևառաջ իրա գլխում պետք է հաղթահարի սովն ու աղքատությունը: Կներեք, Դուք ասում եք՝ հանդուրժողականության ու փոխադարձ կամեցողության մթնոլորտում հեղափոխություն արեցինք, հիմա եթե, պայմանականորեն, Ձեր քույրը կամ եղբայրը գա, ասի՝ աղքատ եմ, էդպիսի պատասխան կտա՞ք... Շատ լավ պատասխանում եք հարցերին, որովհետև իսկապես գրագետ ու իրազեկ մարդ եք, Դուք ստեղ ավելի շատ բան ասացիք էս երկու օրը, քան գրված ա ծրագրում»,- հայտարարեց պատգամավորը:

Հիշեցնենք՝ երեկվա իր ելույթի ժամանակ ՀՀ վարչապետն ասել էր. «Ինչպես 2018թ. ապրիլի 16-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակի ինքնաշեն ամբիոնից հայտարարեցի ՀՀ-ում ոչ բռնի, թավշյա ժողովրդական հողափոխության մեկնարկը, այնպես էլ հիմա՝ ԱԺ բարձր ամբիոնից հայտարարում եմ ՀՀ-ում համաժողովրդական տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին: Ինչպես հայ ժողովուրդը հաղթել է ամենաթողությունը, կոռուպցիան, կլանային համակարգը, նույն կերպ հաղթելու է նաև աղքատությունը, խեղճությունն ու անգործությունը... Աղքատությունը ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև հոգեբանական, մտածողության խնդիր է: Մարդու աղքատությունը գլխում է: Ով գլխում աղքատությունը չի հաղթահարել, ինչ ուզում ես արա՝ նա չի հաղթահարի...»:

mamul.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40