Սիրուն Սարգսյանը՝ «Մեղրի համայնքի պատվավոր քաղաքացի»

29.07.2019 15:35
1269

Մեղրի համայնքի ավագանու հուլիսքսանվեցյան արտահերթ նիստը տարբերվում էր նախորդներից։ 

Նիստերի դահլիճը բազմամարդ էր՝ համայնքապետարանի աշխատակիցներ, ՀՈԱԿ֊ների տնօրեններ, գյուղական բնակավայրերի վարչական ղեկավարներ եւ հյուրեր։ 

Նիստի օրակարգում մեկ հարց էր, որն ընդունվեց գրեթե առանց քննարկման, միաձայն ու ծափերով։ 

Սիրուն Վարշամի Սարգսյանին՝ իր ծննդյան ու աշխատանքային վերջին օրով, տրվեց «Մեղրի համայնքի պատվավոր քաղաքացու» կոչում։

Ներկաները բարձր գնահատեցին նրա մարդկային եւ մասնագիտական որակները, եռանդն ու պատրաստակամությունը, անմիջականությունն ու տարիների վաստակն ու գործունեությունը։

Ծաղիկներ, անակնկալներ, մաղթանքներ, հյուրեր եւ ժպիտներ. օրը մի փոքր հուզիչ էր եւ հետաքրքիր դրվագներով լի։

Ներկայացնում ենք Սիրուն Սարգսյանի կենսագրությունն ամբողջությամբ, որն այդ օրն իր ելույթում հնչեցրեց նրա աշխատանքային ընկեր, համայնքապետարանի ներկայացուցիչ Նունե Համբարձումյանը.

«Սիրուն Վարշամի Սարգսյան. ծնվել է 1953 թ. հուլիսի 26-ին Մեղրի քաղաքում։

Բարձր առաջադիմությամբ ավարտելով Մեղրու Ստեփան Շահումյանի անվան միջնակարգ դպրոցը` 1976 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Ստանալով բանասերի որակավորում` Ս. Սարգսյանն իր փայլուն կենսագրության աշխատանքային առաջին քայլերն է սկսել «Արաքս» շրջանային թերթի խմբագրությունում` աշխատելով սրբագրիչ: Լինելով բանիմաց, պրպտուն, աշխատասեր, եռանդուն անձնավորություն` Ս. Սարգսյանն արագ կերպով բարձրանում է աշխատանքային կարիերայի սանդուղքով՝ շուտով դառնալով թերթի ռադիոխմբագիրը: 

Համոզված եմ, որ Մեղրիի հասարակության ավագ սերունդը, այդ թվում նաեւ ես, լավ հիշում ենք Սիրուն Սարգսյանի հաճելի ձայնը` Մեղրու ռադիոյի յուրաքանչյուր թողարկմամբ: Շուտով նա դառնում է «Արաքս» թերթի գյուղբաժնի վարիչը: Աշխատանքի բերումով հաճախակի լինում է շրջանի գյուղերում, լուսաբանում գյուղացիների հոգսերն ու առօրյան եւ իր մարդասեր բնավորության համաձայն հնարավորինս աջակցում գյուղացիներին՝ լուծելու շատ հարցեր:

Խելացի, Մեղրու շրջանի հոգսերով ապրող, մեղրեցու ցավը հասկացող աղջկա նվիրված աշխատանքն աննկատ չի մնում իշխանությունների աչքից, եւ 1983 թվականին ՀԿԿ Մեղրու շրջկոմի բյուրոյի որոշմամբ նա տեղափոխվում է Մեղրու շրջկոմի կազմակերպական բաժին` որպես հրահանգիչ: Ինչպես միշտ՝ փայլուն աշխատանք, հայրենանվեր գործունեություն եւ աշխատանքային սրընթաց աճ: 1985 թվականին Ս. Սարգսյանն ընտրվում է ՀԿԿ Մեղրու շրջկոմի 3-րդ քարտուղար: 1988 թվականին արդեն զբաղեցնում էր 2-րդ քարտուղարի պաշտոնը: Այդ տարիներին՝ մոռացած ամեն ինչ, անգամ իր անձնական երջանկությունը, Ս. Սարգսյանը նվիրվում է Մեղրու հասարակությանը: 

Համոզված եմ` համայնքում չկա մարդ, ով դիմած լինի Ս. Սարգսյանին որեւէ խնդրով, եւ վերջինս իր հնարավորությունների սահմաններում (գուցե նաեւ անհնարինի սահմաններում) օգնած եւ աջակցած չլիներ նրան: Ղեկավար աշխատանքի տարիներին նա դրսեւորել է բարձր պատասխանատվություն եւ մեծ հեռատեսություն` հաճախ լուծելով անհնարին թվացող հարցեր: 

Ս. Սարգսյանի վաստակը գնահատվել է նաեւ մայրաքաղաքում, բազմիցս առաջարկներ է ստացել՝ մեկնելու Երեւան, զբաղեցնելու ավելի բարձր պաշտոններ, սակայն միշտ հավատարիմ է մնացել իր սիրելի Մեղրուն եւ մեղրեցիներին:

Արցախյան ազատամարտի տարիներին Ս. Սարգսյանը մեծ աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանից ներգաղթած մեր հայրենակիցների վերաբնակեցման խնդիրների լուծմանը: 

Հայաստանի անկախացումից հետո` 1991-1996 թվականներին, աշխատել է Մեղրու շրջխորհրդի գործկոմում, 1996- 1999 թթ. զբաղվել է լրագրությամբ. ընդհանրապես Ս. Սարգսյանը երբեք չի դադարեցրել իր լրագրողական գործունեությունը: Լինելով Մեղրու մշակույթի, ավանդույթների կրող եւ նվիրյալ` մշտապես հանդես է եկել տարաբնույթ հոդվածներով` համագործակցելով մի շարք լրատվամիջոցների հետ: 

Մեղրի համայնքում դժվար է գտնել մի ոլորտ, որտեղ Ս. Սարգսյանն իր ազդեցությունն ու հետագիծը չունենա: 

ՏԻՄ-երի ձեւավորումից հետո աշխատել է Մեղրիի քաղաքապետարանում` մշակույթի եւ կրթության բաժնի պետ, 2007 թվականից համայնքային ծառայության մեջ է:

Իր վաստակաշատ, ազգանպաստ ու հայրենանվեր գործունեության համար Ս. Սարգսյանը 2010 թ. արժանացել է Ակսել Բակունցի անվան հուշամեդալի: 

2016 թվականից՝ համայնքների խոշորացումից հետո, նա շարունակել է աշխատանքային գործունեությունը Մեղրիի համայնքապետարանում` իր փորձով, հայրենասիրությամբ, աշխատանքի նկատմամբ մեծագույն պատասխանատվությամբ եւ արհեստավարժությամբ օրինակ ծառայելով գործընկերներին: 

Այս պահին դժվար է Մեղրի համայնքում գտնել մեկին, ով հավասարաչափ ընդունելի եւ սիրելի լինի մեղրեցիների համար, ինչպես Ս. Սարգսյանը, որին մենք` Մեղրի համայնքի բնակիչներս, մեծագույն ակնածանքով ու սիրով Սիրուն Վարշամովնա ենք ասում: 

Սիրելի Սիրուն Վարշամովնա, համոզված ենք` որտեղ էլ Դուք լինեք, շարունակելու եք լինել մեր կողքին՝ միշտ ականջալուր մեղրեցու հոգսին, միշտ պատրաստակամ՝ աջակցելու ցանկացածիս: 

Մեր շնորհակալությունը Ձեզ», ֊ ասված էր ելույթում։

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08