Հայտնի են ՀՀ նախագահի մրցանակի համար պայքարող հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկները

01.09.2016 16:33
2284

Մրցույթի փակման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը եւ ՀՀ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, ովքեր պարգեւատրել են հաղթողներին ու մրցանակակիրներին:

Նախարար Ղազարյանը ողջունել է մասնակիցներին, շնորհավորել մրցումներին հաջող մասնակցելու համար եւ շնորհակալություն հայտնել մարզիկներին ֆիզկուլտուրայով եւ սպորտով ակտիվորեն զբաղվելու համար: «Հարգելի՛ մարզիկներ, դուք հասարակության լիիրավ անդամներ եք, մշտապես հիշե՛ք այդ մասին: Հիշեք նաեւ, որ հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող բոլոր խնդիրները ՀՀ նախագահի եւ ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում են, եւ համատեղ ուժերով մենք կարող ենք հաղթահարել ցանկացած դժվարություն», - ասել է Գ.Ղազարյանը:

Ներկաներին ողջունել եւ հետագա հաջողություններ է մաղթել նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Մրցումների հաղթողները եւ մրցանակակիրներն արժանացել են ՀՀ նախագահի դրամական մրցանակներին եւ գավաթներին: Բոլոր անհատական մրցաձեւերում 1-ին տեղը զբաղեցրած մարզիկները պարգեւատրվել են 150 000-ական, 2-րդ տեղը զբաղեցրածները՝ 140 000-ական եւ 3-րդ տեղը զբաղեցրածները՝ 130 000-ական ՀՀ դրամով: Մրցումների միակ խաղային մրցաձեւի՝ բասկետբոլի մրցումներում 1-ին տեղը զբաղեցրած թիմի բոլոր անդամները պարգեւատրվել են 130 000 ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 120 000-ական եւ 3-րդ տեղը՝ 110 000-ական ՀՀ դրամով:

Թիմային հաշվարկով հաղթող է ճանաչվել Լոռու մարզի թիմը, 2-րդ եւ 3-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են ՀՀ Սյունիքի մարզի եւ Երեւան քաղաքի թիմերը, որոնք արժանացել են հատուկ գավաթների:

Միջոցառման ավարտին նախարարներ Ղազարյանը եւ Ասատրյանը 12 մարզիկի հանձնել են մարզումների համար նախատեսված հատուկ անվասայլակներ:

Հիշեցնենք, որ մրցաշարը մեկնարկել է օգոստոսի 28-ին, որին մասնակցել են ՀՀ մարզերի եւ Երեւան քաղաքի լսողական, տեսողական, հենաշարժողական խնդիրներ եւ մտավոր սահմանափակումներ ունեցող մարզիկներ եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մարզիկները մրցել են շախմատ, սեղանի թենիս, դարթս, բազկամարտ, շաշկի, եռամարտ եւ բասկետբոլ մարզաձեւերում:

31 օգոստոս 2016
msy.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22