ՀՀ-ում քաղցկեղով հիվանդ երեխաների 70-ից 75%-ն առողջանում են. այսօր մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է

15.02.2020 12:02
1211

2002 թվականից ամբողջ աշխարհն ամեն տարի փետրվարի 15-ը նշում է որպես մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր։ Այս նախաձեռնության նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել երեխաների քաղցկեղով հիվանդացության խնդիրներին, բարձրացնել մանկական քաղցկեղի վերաբերյալ տեղեկացվածությունը և աջակցություն ցուցաբերել հիվանդ երեխաներին ու նրանց ընտանիքի անդամներին:

ՀՀ Առողջապահության նախարարության վիճակագրության համաձայն, ամեն տարի ՀՀ-ում 80-ից 100 երեխաների և դեռահասների մոտ առաջին անգամ ախտորոշվում է քաղցկեղ: Վերջին տասնամյակներին մեր բժիշկների և բուժքույրերի կատարած անձնվեր աշխատանքի շնորհիվ` ներկայումս քաղցկեղով հիվանդ երեխաների 70-ից 75%-ն առողջանում են: Ախտորոշման և բուժման  ծանր ճանապարհն այս երեխաներն անցկացնում են Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդության կենտրոնում: Եվ այդ ճանապարհը նրանք անցնում են հերոսաբար:

2019 թվականին առողջապահության նախարարությունը ձեռք է բերել թվով 14 անվանում չգրանցված, սակայն կենսականորեն անհրաժեշտ հակաուռուցքային դեղեր՝ մանկական քիմիաթերապիայի համար: Այս տարի նախատեսվում է 25 անվանում ուռուցքաբանական դեղեր ձեռք բերել, որոնք անվճար կտրամադրվեն համապատասխան հիվանդներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:

Քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին աջակցում են նաև «Սիթի օֆ սմայլ» (City of Smile Charitable Foundation), «Օգնեմ», «Առողջության կամուրջ», «Մենք ենք», «ֆոնդ 100», «Խաղաղության քաղաք» բարեգործական հիմնադրամները, «Հայաստանի մանկական ասոցիացիա»,  «Կամրջակ», «Օգնենք հայ մանուկներին» հասարակական կազմակերպությունները:

armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40