Հայտնի կոռուպցիոները Սյունիքում պայքարելու է մաքսանենգության դեմ

04.07.2018 15:51
1556

«Ժամանակ»-ը գրում է. «Պետեկամուտների կոմիտեում իրականացվող խայտառակ կադրային նշանակումներին մենք արդեն անդրադարձել ենք։ Գրել էինք, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը համակարգ է վերադարձնում երբեմնի կոռուպցիոներներին և նշանակում «յուղոտ» պաշտոնների։ Մեր նախորդ հրապարակման մեջ գրել էինք նաև պոտենցիալ նշանակումների մասին, սակայն այդ հրապարակումն էլ կանխարգելիչ ոչ մի նշանակություն չունեցավ։ Մասնավորապես մենք գրել էինք, որ մաքսանենգության դեմ պայքարի վարչության առանձին բաժիններում շարունակում են աշխատել 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված գործարար Բարսեղ Բեգլարյանի փեսա՝ Սամվել Սանամյանի ծանոթ-բարեկամները։ Օրինակ՝ Գուգարքի բաժնում շարունակում է աշխատել Սամվել Սանամյանի սանիկը՝ Ասատուր Սահակյանը, որին բոլորը որպես Արթուր Սահակյան են ճանաչում։ Նա մի քանի ամիս առաջ հայտնվեց մի սկանդալային պատմության մեջ։ Բագրատաշենի անցակետի տարածքում կրակոցներ էին հնչել, կրակել էին նախաբացթողումային հսկողության աշխատակիցների վրա։

Մեր այս հրապարակումից անմիջապես հետո Ասատուր-Արթուր Սահակյանը նշանակվել է մաքսանենգության վարչության պետի տեղակալ։ Նա Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանի հովանավորյալներից է՝ Պալաչ մականունով։

Սակայն խայտառակ նշանակումները այսքանով չեն սահմանափակվում։ Համակարգում բոլորին հայտնի, լուրջ կոռուպցիոների համբավ ունեցող Արսեն Գալստյանը նշանակվել է Սյունիքի տարածաշրջանի մաքսանենգության դեմ պայքարի բաժնի ղեկավար։ Ընդ որում, Արսեն Գալստյանը այն կարգի կոռումպացված դեմք է, որ մերժված է եղել ՊԵԿ նախկին նախագահ, Սերժ Սարգսյանի վերահսկողության ծառայության նախկին պետ Հովիկ Հովսեփյանի ժամանակ։ Հովիկ Հովսեփյանը ՊԵԿ նախագահ նշանակվելուց անմիջապես հետո Գալստյանին աշխատանքից ազատել էր։ Գալստյանը նախկինում համարվում էր ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի տխրահռչակ եղբոր՝ Կարեն Խաչատրյանի դրածոն։

Մեզ հասած տեղեկություններով՝ Սյունիքի մաքսատան աշխատողները արդեն աշխատանքից դուրս գալու դիմումներ են գրում՝ պատճառաբանությամբ, որ իրենք նման կարգի կոռուպցիոներների հետ նույն վայրում, նույն համակարգում չեն աշխատելու այն պարագայում, երբ կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքար է հռչակել, իրականացնում, բայց դրան զուգահեռ նման խայտառակ նշանակումներ է իրականացնում։

hayeli.am

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40