Հեղուկ գազի 1 լիտրը 300 դր․ ինչո՞ւ Հայաստան հեղուկ գազ չի մտնում

27.04.2026 17:29
442

Panorama.am-ն գրում է․ «ՀՀ բազմաթիվ խոշոր վառելիքի լցակայաններում հեղուկ գազ կա՛մ չկա, կա՛մ վաճառվում է շատ բարձր գնրերով՝ հասնելով մեկ լիտրը 300 դրամի։ Հիշեցնենք, որ նախորդ տարիներին տարվա այս եղանակին հեղուկ գազի գինը տատանվում էր 120-150 դրամի սահմաններում։

Ապրիլի 23-ին Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը, Վրաստանից Ռուսաստան ուղղությամբ, փակվել էր մեծ բեռնատարների համար։ Այդ մասին հայտնել էին Վրաստանի ճանապարհների դեպարտամենտից՝ պարզաբանելով, որ  պատճառը տեղացած առատ ձյունն է։

Ապրիլի 25-ին այն բացվեց միայն մարդատար մեքենաների համար, իսկ հաջորդ օրը նաև՝ բեռնատարների, սակայն այսօր՝ ապրիլի 27-ի առավոտյան հեղուկ գազի գինը գազալցակայաններում բարձրացել է մինչև 300 դրամ։ Այն գազալցակայանները, որտեղ հեղուկ գազը դեռ վաճառվում է և՝ մի փոքր էժան՝ 280 դրամով,  մեքենաների հերթը հասնում է մինչև 1 կիլոմետրի։

Panorama.am-ը կապ հաստատեց խոշոր գազալցակայնների գրասենյակների հետ։  Gulf -ի և CPS-ի հեղուկ գազի վաճառքի ստորաբաժանումներից հայտնեցին, որ հեղուկ գազ չեն վաճառում, քանի որ այդ պահին չունեն։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ վերջին երկու օրերին Վերին Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի՝ այդ թվում նաև բեռնատարների և կցորդիչներով բեռնատարների համար, Ինչը նշանակում է, որ հեղուկ գազի գինը պետք է նվազեր, սակայն այդպես չէ։

Սոցիալական ցանցում հեղուկ գազով մեքենա ունեցողների խմբում արդեն քննարկում է գնում, որ նման գների դեպքում կանցնեն բենզինի։ Որոշներն էլ վիճակը մեկնաբանում են Ռուսաստանի կողմից քաղաքական դրդապատճառներով հայ ընտրողների վրա ճնշում գործադրելու վարկածով։

Panorama.am-ը փորձեց կապ հաստատել Էկոնոմիկայի նախարարության հետ՝ պարզաբանում ստանալու համար, սակայն Լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության բոլոր երեք հեռախոսահամարին ուղղված զանգերն այդպես էլ մնացին անպատասխան՝ չնայած, որ դրանք արված էին ոչ ընդմիջման ժամին»։

Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում

04.08.2026 17:06

Լեմկինի ինստիտուտը աջակցություն է հայտնել Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությանը

04.08.2026 16:41

Գորիս և Մեղրի համայնքներում՝ ՏԻՄ ընտրություններ հոկտեմբերի 25-ին

04.08.2026 16:27

Խորհրդարանը քննարկում է Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

04.08.2026 15:57

Հայաստանում 2026 թվականի երկրորդ եռամսյակում գնաճը շարունակում է մնալ թիրախից բարձր

04.08.2026 15:52

Հովսեփ Առաքելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պետերի մասնակցությամբ

04.08.2026 15:33

«Ո՞ւր է գնացել տոմսերի վաճառքից ստացված 5 միլիոն դոլարը»․ Պեդրո Զարոկյան

04.08.2026 15:21

Ադրբեջանը զգուշացրել է Իսրայելին «Հայոց ցեղասպանության» ճանաչման հարցով․ Հաջիև

04.08.2026 14:38

ՌԴ ներկայացուցիչն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը

04.08.2026 14:37

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում․ կան ձերբակալվածներ

04.08.2026 14:09

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ

04.08.2026 13:57

Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան

04.08.2026 12:50