Հեռանում են հերթով. ՀՔԾ պետի հրաժարականը

06.06.2018 17:55
1283

Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի երեկվա հրաժարականին այսօր հետեւել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանի հրաժարականը:

Կասկածից վեր է, որ այս հրաժարականները փոխկապակցված են, եւ թավշյա հեղափոխության հետեւանքներն աստիճանաբար հասնում են արդարադատության համակարգ, քննչական մարմիններ, որոնք տարիներ շարունակ առանցքային դեր են խաղացել քրեաօլիգարխիկ համակարգում՝ ապահովելով դրա քաղաքական, տնտեսական շահերը, կոռուպցիոն սխեմաները, հետապնդումների գործիք դառնալով ընդդիմության, այլակարծության դեմ:

«Ես ուրախ եմ, որ ինչպես շատ այլ առիթներով, այնպես էլ այժմ կարող եմ պարզ ճակատով հայտարարել՝ մեր երկրի իրավապահ քիչ կառույցներ կարող են հպարտանալ, որ կոռուպցիոն երևույթների դեմ պայքարը վերջին տարիներին այնքան արդյունավետ է եղել իրենց համակարգում, որքան ՀՀ հատուկ քննչական ծառայությունում»,- հրաժարականի հայտարարության մեջ նշում է Շահինյանը: Ինքնագովեստի այս արձանագրումն իրականում երկակի տպավորություն է թողնում: Հազիվ թե նման հաջողություններ արձանագրած պաշտոնյան հրաժարականի դիմում ներկայացներ թավշյա հեղափոխության հաղթանակից ընդամենը մեկ ամիս հետո, երբ նոր կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարը հռչակել է առաջնահերթություն՝ այն դնելով ինստիտուցիոնալ հիմքերի վրա:

Ավելի շատ հակված ենք մտածել, որ թե՛ Արման Մկրտումյանը եւ թե՛ Վահրամ Շահինյանը հրաժարական են ներկայացրել հենց կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության հետեւանքով: Ըստ ամենայնի գործ ունենք ԱԱԾ հակակոռուպցիոն բացահայտումների, այսպես կոչված, լատենտ կամ չհրապարակայնացված հատվածի, այսպես կոչված, կադրային հետեւանքների հետ: Ի դեպ, Շահինյանի հրաժարականի դիմումում կա այդպիսի թաքնված ակնարկ: «Հպարտ լինելով ծառայության նշված եւ մյուս ձեռքբերումների համար՝ այդուհանդերձ, հարկ եմ համարում հայտնել, որ ստեղծված հանգամանքների բերումով այլևս նպատակահարմար չեմ գտնում շարունակել իմ հետագա ծառայությունը»,- գրել է ՀՔԾ հեռացող պետը: Կարելի է ենթադրել, որ հակակոռուպցիոն պայքարի կադրային հետեւանքները երկար սպասեցնել չեն տա, եւ առաջիկա օրերին կլինեն նոր աղմկոտ հրաժարականներ:

ՀՔԾ պետի հրաժարականը դիտարկելի է նաեւ Մարտի 1-ի գործի քննության վերաակտիվացման համատեքստում: Օրերս մամուլը տեղեկացրել էր, որ այս գործով առաջիկայում հարցաքննվելու է Ռոբերտ Քոչարյանը: Մարտի 1-ը համակարգաստեղծ հանցագործություն է, եւ անցած տարիներին ՀՔԾ-ն արել է առավելագույնը ոչ թե ոճրագործությունը բացահայտելու, այլ համակարգի, այսպես կոչված, կայունությունը ապահովելու համար: Շահինյանի հրաժարականը կարեւոր ազդակ է, որ առաջիկայում լուրջ բացահայտումների ականատես կլինենք Մարտի 1-ի գործում:

Սակայն Մկրտումյանի եւ Շահինյանի հրաժարականներն առաջին հերթին արդարադատության եւ քննչական մարմիններում սպասվող ինստիտուցիոնալ լուրջ բարեփոխումների ազդակ են, առանց որոնց արդյունավետ չի կարող լինել վարվող հակակոռուպցիոն քաղաքականությունը:

1in.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08