Հեռացող վարչապետը Սյունիքում քաջություն չունեցավ բարձրացնել եռացող կաթսայի կափարիչը եւ առերեսվել իրականության հետ

12.03.2018 16:39
2002

Երբ 2016թ. նոյեմբերի 4-ին նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելեց Գորիս՝ հանդիպելու Սյունիքի իշխանավորների, հասարակության ներկայացուցիչների հետ, աշխուժություն եւ ոգեւորություն սկիզբ առավ մարզում: Հարյուրավոր մարդիկ ուղիներ էին փնտրում՝ մասնակցելու այդ հանդիպմանը, լսելու կառավարության նոր ղեկավարի հուսաբեր խոսքը:

Մեր թերթի ստեղծագործական խումբը նույնպես մասնակցեց վարչապետի սյունիքյան «դեբյուտին», որը, առանց չափազանցության, հույսի եւ հավատի հանդեսի վերածվեց:

Նույնիսկ չկարեւորվեցին շինծու եւ սադրիչ հարցերը, որոնք Վահե մարզպետը գաղտնաբար մոգոնել եւ տրամադրել էր իր մտերիմ մի քանի հոգու՝ վարչապետին ուղղելու՝ դրանով իսկ իր ղեկավարությանը հանձնված մարզի վիճակն առավել սեւ գույներով ներկայացնելու նպատակով…

Մեկուկես տարի անց՝ 2018թ. մարտի 7-ին, վարչապետ Կարեն Կարապետյանը հինգերորդ անգամ այցելեց Սյունիք:

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ եկել էր ծանոթանալու մարզի եւ համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018թ. անելիքներին:

Սակայն վարչապետի այցը, ինչպես եւ ենթադրվում էր, սյունիքյան հանրությանը գրեթե չհետաքրքրեց: Հատուկենտ էին մարդիկ, ովքեր նշանակություն տվեցին կառավարության ղեկավարի այցին:

Ինչո՞ւ էր սյունեցին հիասթափվել հանրապետության վարչապետից, ինչո՞ւ էր Կարեն Կարապետյանն անցանկալի ու չսպասված անձի կարգավիճակ ձեռք բերել մարզում:

Պատճառը, անկասկած, այն չէր, որ վարչապետը գրեթե նժույգից իջածի կարգավիճակում է այլեւս, որ պետական-քաղաքական գործչի նրա կարիերան իրիկնաժամ է ապրում:

Հիասթափվելու համար, հավատացեք, սյունեցին ծանրակշիռ պատճառներ ուներ:

Անկախության տարիներին հանրապետության ոչ մի վարչապետ այդքան չի այցելել Սյունիք, բայց ոչ մի վարչապետի այցելություններ այդքան ձեւական ու անարդյունք չեն եղել, որքան Կարեն Կարապետյանինը:

Բազում խոստումներ տվեց, բայց ոչ մեկը կյանքի չկոչեց. պատկերացնել կարելի է, թե որքան բարգավաճ կլիներ Սյունիքը, եթե իրականացվեր վարչապետի խոստումների գոնե 5-10 տոկոսը:

Հանրապետության ոչ մի ղեկավար այդքան էֆեկտիվ չկազմալուծեց Սյունիքի մարզպետարանի գործունեությունը, որքան ինքը մեկուկես տարվա ընթացքում:

Երեւանից մարզ այցելած բարձր իշխանավորներից եւ ոչ մեկն այնքան կտրված չէր իրականությունից, որքան Կարեն Կարապետյանը:

Հանրապետության բարձր իշխանավորներից քչերն են այդքան բացահայտ ու հետեւողական քաջալերել Սյունիքի մարզպետի անբանությունը եւ աչք փակել նրա չարագործությունների վրա, ինչպես Կարեն Կարապետյանը:

Մարզում ոմանց մեջ նույնիսկ տպավորություն է ձեւավորվել, որ սյունիքյան գործերին միջամտելը վարչապետի իրական լիազորություններից դուրս է, որ Սյունիքը նրա համար միայն լուսանկարվելու եւ ինչ-որ պատրանքներ մանրագործելու վայր է:

Ահա, թե ինչու էր վարչապետ Կարեն Կարապետյանը վաստակել անցանկալի անձի կարգավիճակ Լեռնահայաստանում:                                                                   

                                                                      ***

Ապրիլի 9-ին, համաձայն Հայաստանի Հանրապետության սահմանադրության, Կարեն Կարապետյանի կառավարությունը վայր կդնի իր լիազորությունները:

Քաղաքական ապագայի առումով անորոշության մեջ հայտնված, իրիկնաժամ ապրող վարչապետը, այդուհանդերձ, այցելեց Սյունիք:

Առաջին հայացքից դրանում տարօրինակ ոչինչ չկա. 2017-ի արդյունքներն ամփոփելու եւ ընթացիկ տարվա ծրագրերը քննարկելու համար նա այցելել է բոլոր մարզեր, ինչո՞ւ չպետք է այցելեր նաեւ Սյունիք:

Մինչդեռ, ըստ հազարավոր սյունեցիների, մարզում ստեղծված բարոյահոգեբանական ամոթալի իրավիճակում վարչապետն առնվազն պետք է հրաժարվեր Սյունիք այցելելուց ու Վահե Հակոբյանի հետ նույն սեղանի շուրջ նստելուց. դա էին պահանջում տարրական բարոյականությունը, երկրամասի բնակչության հանդեպ վարչապետի պետական հանձնառությունը եւ, ի վերջո, նրա մարդկային ու քաղաքացիական պարտքը:

Մարզպետի աթոռը զբաղեցնող անձնավորությունն ամիսներ շարունակ աղմկահարույց պատմությունների կիզակետում է, ամիսներ շարունակ գործում է ընդդեմ Հայաստանի Հանրապետության… Եվ, չնայած դրան, հանրապետության վարչապետը շարունակում է նրա հետ պետական հարցեր քննարկելու  երեւութականություն ստեղծել:

Իսկ եթե, այդ բոլորով հանդերձ, վարչապետը նպատակահարմար է գտել նույն ձեւաչափով (ինչպես մյուս մարզերի դեպքում) գալ Սյունիք եւ լսել մարզպետի հաշվետվությունը, ապա պետք է քաջություն ունենար եւ գոնե բարձրացներ եռացող կաթսայի կափարիչն ու առերեսվեր իրականության հետ: Ինքը, սակայն, ոչ միայն դա չարեց, այլեւ չգիտակցեց նույնիսկ, որ դրանով յուղ է լցնում կրակի  վրա, ավելի խաթարում քաղաքացիական համերաշխությունը երկրամասում:

Մյուս կողմից՝ Կարեն Կարապետյանն այդպես էլ չհասկացավ, որ այցելություն կատարել մարզ՝ դա մեքենաների շարասյունով եւ ուղեկցող չինովնիկների բազմությամբ Սյունիք գալն ու ինչ-որ սենյակում իր իսկ փառաբանության բեմադրություն կազմակերպելը չէ: Այցելել մարզ՝ նշանակում է նախեւառաջ հանդիպել մարդկանց հետ, խորանալ բնակչության մտահոգությունների, մարզի հիմնախնդիրների մեջ: Թե չէ կարելի էր սեփական քաղաքական հավակնությունները «հիմնավորող» թվեր շաղ տալ նաեւ Երեւանից, կարելի էր Վահե Հակոբյան քաղաքական ննջեցյալի հուղարկավորության (մի քանի օրով կամ շաբաթով) հետաձգումն ուղղորդել նաեւ Երեւանից:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ  

ՀԱԿ-ը համագումար է անցկացնում

14.03.2026 13:14

Հասանք Սիսիան. Նիկոլ Փաշինյան

14.03.2026 11:33

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48