Սպասված ու սիրելի դարձավ փառատոնը

27.07.2016 11:45
1713

Մեկամյա ընդմիջումից հետո 11-րդ անգամ անցկացվեց գեղեցկության, հմայքի եւ ներդաշնակության «Միսս եւ Միստր-Կապան» մրցույթ-փառատոնը, որ անցնելով որոշակի ճանապարհ, հաստատապես լրացրել է մանկական միջոցառումների շարքը: Այս անգամ փառատոնի անցկացման ձեւաչափը փոքր-ինչ տարբերվեց մյուսներից. միջոցառումը սկսվեց Կապանի կենտրոնական հրապարակի շատրվաններից՝ շքերթով, որին մասնակցում էր նախկին մրցույթ-փառատոնի մոտ 40 երեխա: Այս տարվա մրցույթի մասնակիցներին հանդիսավոր դիմավորումից հետո ներկաները տեղափոխվեցին մշակույթի կենտրոնի մեծ դահլիճ:

Միջոցառմանը մասնակցում էին Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը: Մրցույթ-փառատոնի «օրակարգն» անփոփոխ էր դեֆիլե (գեղաքայլ), ազատ ոճ եւ դասական պար, այս անգամ մրցույթն անցկացվեց տարիքային երեք խմբով: Միջոցառմանն առանձին շուք էին հաղորդել բեմական ու երաժշտական պատշաճ ձեւավորումները, փոքրիկների հագուստ-կապուստը, դահլիճում տիրող անմիջական մթնոլորտը: Իսկ մրցանակների հանձնումն ու թագադրումն ուղեկցվեց տոնական հրավառությամբ, որը հրճվանք պատճառեց մանուկներին: Այս անգամ եւս շնորհվեց «Հանդիսատեսի համակրանք» մրցանակ:

Փառատոն-մրցույթի անցկացումը հնարավոր դարձավ հովանավորների շնորհիվ: «Միսս եւ միստր» մրցույթի միջազգային կազմկոմիտեի Սյունիքի մարզային կազմակերպիչ Նոնա Գալստյանը պատեհ առիթը բաց չթողեց երախտագիտություն հայտնել բոլոր նրանց՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին եւ մարզպետարանի աշխատակազմին, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանին, «Գազպրոմ-Արմենիա» ՓԲ ընկերության Սյունիքի գազիֆիկացման եւ գազամատակարարաման մասնաճյուղի տնօրեն Արթուր Խաչատրյանին, Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերության տնօրեն Ռազմիկ Փարսյանին, «Պրինց» ռեստորանային համալիրին (տնօրեն՝ Էդգար Հակոբյան), Սյունիքի մարզպետի խորհրդական Վիկտորյա Դավթյանին՝ մանկական տոնի կայացմանն օժանդակելու համար: Հավուր պատշաճի գնահատվեց պարուսույց Էրիկ Քոչարյանի ավանդը պարերի բեմականացման գործում եւ մշակույթի պալատի տնօրենության՝ դահլիճը տրամադրելու պատրաստակամությունը:

Հուլիսի 18-ին մարզային մրցույթի երկու հաղթող Երեւանի «Վալենսիա» համալիրում մասնակցեց մրցույթի հանրապետական փուլին, արժանացավ մրցանակի:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34