ՀԵՐՔՈՒՄ

17.01.2019 09:48
1711

Ս.թ. հունվարի 16-ի Ազգային ժողովի նիստում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նորընտիր պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն իր ելույթում հնչեցրել է հետևյալ նկատառումները. «…Կամայական մոտեցումներով են աշխատում շատ ռեկտորներ, հիշենք Գորիսի պետական համալսարանի խնդիրը, որ շատ ամբիոնների վարիչներ աշխատանքից ազատվեցին զուտ նրա համար, որ իրենց իրավունք են վերապահել կառավարման հետ կապված խնդիրներ բարձրացնել: Նրանցից շատերը դատական կարգով վերականգնվում են, սակայն չեն ուզում գնալ և աշխատել նույն համակարգում, նույն ձևով»:
ԳՊՀ ղեկավարությունը պաշտոնապես հայտարարում է, որ Ազգային ժողովում Գորիսի պետական համալսարանի վերաբերյալ Սրբուհի Գրիգորյանի ելույթն  ապատեղեկատվություն է` հիմնված կեղծ լուրերի վրա:
ԳՊՀ ղեկավարությունն իր խոր մտահոգությունն է հայտնում, որ Հայաստանի Հանրապետության կառավարման կարևոր հարթակում Սյունիքի մարզը ներկայացնող պատգամավորը (որն, ի դեպ, ԳՊՀ հեռակա ուսուցման բաժնի շրջանավարտ է) կարող է իրեն թույլ տալ պրովակացիա հնչեցնել՝ փորձելով միտումնավոր և ուղղորդված կերպով վարկաբեկել համալսարանի հեղինակությունը:
ԳՊՀ-ի որևէ ամբիոնի վարիչ աշխատանքից չի ազատվել և դատական կարգով չի վերականգնվել: Միայն մեկ ամբիոնի վարիչ ազատվել է համալսարանից ի՛ր դիմումի համաձայն, իսկ նրա կողմից համալսարանի դեմ ներկայացված գլխավոր հայցապահանջը դատարանը չի բավարարել: Իր տեսադաշտում անուղղակի հայտնված հարցերը շահարկելուց առաջ նորընտիր պատգամավորը, իբրև Սյունիքի մարզի խնդիրներով մտահոգ քաղաքական գործիչ ու նախկին լրագրող, պարտավոր էր նախ օբյեկտիվորեն ուսումնասիրել դրանք կամ, ինչպես էթիկայի նորմերն են պահանջում, հարցում ուղարկել ԳՊՀ՝ պաշտոնական տեղեկատվություն ստանալու խնդրանքով):
Հարգարժան Սրբուհի Գրիգորյանին հորդորում ենք հանիրավի ցեխ չշպրտել կրթօջախի հասցեին և գոնե Ազգային ժողովի բարձր ամբիոնից Գորիսի պետհամալսարանի մասին խոսել փաստերով՝ նախապես իրազեկվելով համալսարանի ներքին աշխատանքային գործունեությանը, առկա բարեփոխումներին ու գիտակրթական զգալի ձեռքբերումներին:


                                                                                                   ԳՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժին

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40