Կարեն Լազարյանի ուղերձը Գորիսի պետական քոլեջի դասախոսներին և մյուս աշխատակիցներին

03.12.2025 16:18
1210

Հարգելի գործընկերներ

Այսօրվանից  ես չեմ գլխավորում Գորիսի պետական քոլեջը։

Հեռանում եմ հանգիստ խղճով, իմ պարտականությունները մինչև վերջ և անձնվիրաբար կատարած լինելու զգացումով։

Թվում է՝ ուրախությամբ կամ հպարտությամբ պիտի լցվեմ՝ ձեր արժանապատիվ քաղաքացիական պահվածքն ու մարդկային դիրքորոշումը տեսնելով, երբ ԿԳՄՍ նախարարի ապօրինի և հորինված հրամանին, երբ նրա քինախնդրությանն ու վրեժխնդրությանն արձագանքում եք հրաժարականի դիմումներով՝ սպառված համարելով իրավական պայքարի բոլոր միջոցները, բայց․․․

Ես, իհարկե, երախտապարտ եմ ձեզ՝ նման աջակցության և 16 տարի համատեղ աշխատանքի համար․ մենք իսկապես մեծ գործ ենք արել այդ տարիներին՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն մեր բնօրրան Գորիսի։

Ձեր այդ վերաբերմունքն ավելի թանկ է ինձ համար, քան պետության ամենաբարձր պարգևը։

Ձեր պահվածքն ամբողջ կյանքում ինձ պարտավորեցնող գործոն է լինելու, նաև ապրելու և արարելու աղբյուր։

Այդքանով հանդերձ՝ մեծ ափսոսանքով ու ցավով եմ ընդունում ձեր որոշումը՝ սիրած մասնագիտությունից և հիմնական աշխատանքից հրաժարվելու վերաբերյալ. դա չէ ստեղծված իրավիճակից դուրս գալու ողջամիտ ելքը։

Դուք պետք է կանգ առնեք և օրենքով սահմանված կարգով հետ վերցնեք դիմումները։

Ես երեկ՝ դեկտեմբերի 2-ին, ընթացք չեմ տվել դիմումներից և ոչ մեկին։ Ուրեմն և (կրկնում եմ)՝ կարող եք և պարտավոր եք հետ վերցնել դիմումները, ինչը թույլ է տալիս ՀՀ աշխատանքային օրենսգիրքը։

Եթե ձեզ թվում է, թե 340 ուսանողին դասապրոցեսից զրկելը ցավով են ընդունում կամ ընդունելու ԿԳՄՍ նախարարությունում, ապա չարաչար սխալվում եք։ Նախարարության համար, ինչպես կյանքը քանիցս ցույց տվեց, զրո արժեք ունի մեր երեխաների ապագան և երկրի կրթական գործն առհասարակ։

Փոխարենը մենք սրբազան պարտք ունենք ուսանողների հանդեպ։

Նրանք մեզ և ձեզ հավատալով են եկել Գորիսի պետական քոլեջ։

Ուրեմն և իրավունք չունենք նրանց հույսերն ու երազանքները փշրել և ուսումնական տարվա վճռորոշ այս հանգրվանում ամեն ինչ բախտի քմահաճույքին մատնել։

Այնպես որ՝ հետ վերցրեք դիմումները, վերադարձեք լսարան և ավելի նվիրումով իրականացրեք ձեր առաքելությունը։

Դա համարեք իմ անձնական և բարեկամական խնդրանքն ու հորդորը։

Մենք դեռ կհանդիպենք...

Ասել եմ քանիցս՝ ամենաերկար գիշերներն անգամ ավարտվում են այգաբացով։

Մենք միասին կմոտեցնենք այգաբացի ժամը և լուսաբացին նորից միասին կլինենք։

Աստված պահապան ձեզանից յուրաքանչյուրին և իմ թանկագին ուսանողներին։

 

Հարգանքով՝

Կարեն Լազարյան

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34