Տուգանքների աճից մինչև ազատազրկում. նախագծով նախատեսվում է խստացնել անտառներ ոչնչացնելու կամ վնասելու համար սահմանված պատիժները

08.07.2019 18:29
1131

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման ներկայացվեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը:

Շրջակա միջավայրի իրավաբանական վարչության պետ Խաչատուր Խաչատրյանը նշեց, որ նման նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ-ում ապօրինի անտառահատման խնդրի արդյունավետ լուծման անհրաժեշտությամբ: «Ելնելով այն հանգամանքից, որ առկա գլոբալ բնապահպանական հարցերը՝ կլիմայի փոփոխությունը, օզոնային շերտի քայքայումը արդեն իսկ բացասական են ազդում մարդկանց առողջության վրա, հետևաբար մարդու գործունեությամբ պայմանավորված բացասական ազդեցությունը նվազեցնելուն ուղղված միջոցառումներն արդիական են և անհրաժեշտ»,-ասաց նա:

Խաչատրյանը նշեց, որ Քրեական օրենսգրքի վիճակագրությունը ևս վկայում է անտառահատության դեպքերի տարածվածության մասին, ինչը հնարավոր է, որ պայմանավորված է նաև մեղմ պատիժներով, որոնք չունեն բավարար կանխարգելիչ ազդեցություն:

Խաչատրյանն ասաց, որ մասնավորապես, Քննչական կոմիտեում 2015-ին շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով քննված գործերից դատարան են գնացել 18 քրգործ, 16-ին՝ 12:

Շրջակա միջավայրի իրավաբանական վարչության պետը ներկայացրեց նախագծով նախատեսված քրեական պատասխանատվություն ենթադրող փոփոխությունները: Ըստ նրա, բացի 296-րդ հոդվածով նախատեսված պատժաչափերից, նաև նախատեսվում է քրեական պատասխանատվություն ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատման կամ  ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելու համար:

Նախագծով սահմանվում է, որ եթե այդ գործողությունները զգալի վնաս են պատճառել կամ կատարվել են նույն արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Նույն արարքները, որոնք կատարվել են`պաշտոնեական դիրքն օգտագործելով,  բնության հատուկ պահպանվող տարածքներում կամ էկոլոգիական աղետի կամ արտակարգ էկոլոգիական դրության գոտում, խոշոր վնաս պատճառելով, ՀՀ Կարմիր գրքում գրանցված ծառատեսակների կամ բուսածածկի նկատմամբ, կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,կատարվել է շահույթ ստանալու նպատակով պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ հինգից յոթ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

3. Նույն արարքները, որոնք առաջացրել են առանձնապես խոշոր վնաս`պատժվում են ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

4. Սույն հոդվածում զգալի վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկը չգերազանցող գումարը (արժեքը), խոշոր վնաս է համարվում չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկը չգերազանցող գումարը (արժեքը), առանձնապես խոշոր վնաս է համարվում յոթհարյուրապատիկ  եւ յոթհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը):

Օրենսգրքի 297-րդ հոդվածով՝ անտառներ ոչնչացնելը կամ վնասելը նախատեսվում է պատիժ:

1. Անտառներ, ինչպես նաեւ անտառային հողերի մեջ չմտնող տնկարկներ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է կրակի, պայթուցիկ նյութերի կամ առավել վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերմունքի արդյունքում, եւ եթե այդ գործողությունները զգալի վնաս են պատճառել՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Նույն գործողությունները, որոնք խոշոր չափերի վնաս են պատճառել՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երկեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

3. Անտառներ, ինչպես նաեւ անտառային հողերի մեջ չմտնող տնկարկներ դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրդեհման կամ հանրավտանգ այլ եղանակով ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տաս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:

4. Սույն հոդվածում զգալի վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկը չգերազանցող գումարը (արժեքը), խոշոր վնաս է համարվում չորսհարյուրապատիկ եւ չորսհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը):

5. Սույն օրենսգրքի 296-րդ եւ 297-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների արդյունքում պատճառված վնասը հաշվարկելիս հիմք է ընդունվում բնությանը պատճառված ընդհանուր նյութական վնասը:

tert.am

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11