Հետևանքները բավականին տխուր կարող են լինել մեզ համար. Հայկ Նահապետյան

21.03.2024 11:49
599

ԱԺ-ն մարտի 20-ին վավերացրեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը։ Ինչքանո՞վ այդ կառույցը կլրացնի Հայաստանի անվտանգային համակարգը և արդյոք չկա՞ ռիսկ, որ այն դառնա ՌԴ-Արևմուտք հակադրությունների հերթական առարկայի։

Panorama.am-ը վերոնշյալ հարցերի շուրջ զրուցեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ։

«Այն գործիք է։ Որ ասում են Եվրոպական Միության քաղաքացիական առաքելություն, ապա պետք է ասեմ, որ այդ կառույցի բոլոր ներկայացուցիչները կամ բանակի, կամ հատուկ ծառայությունների աշխատողներ են, հետախույզներ։ Այս մասին ես չէ, որ ասում եմ։ Այդ մասին ՌԴ ԱԳ նախարարի, նրա տեղակալի, Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարի մակարդակով բազմիցս ասվել է։ Խնդիրն այն է, որ իրականում կեղծիքն այնքան բացահատ է, որ  նրանք, այսպես ասած, որոշակի քողարկում էլ չեն արել, որովհետև ԵՄ-ի քաղաքացիական դիտորդական խումբը եվրամիության երկրներին է վերաբերում, բայց Կանադան արդյո՞ք ԵՄ երկիր է։ Բնականաբար՝ ոչ, իսկ այդ կառույցի մեջ Կանադայի ներկայացուցիչներ ևս կան։

Այստեղից հետևություն՝ այն ԵՄ-ի հետ կապ չունի։  Այն ուղղակի Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի հատուկ ծառայությունների աշխատողներ են, որոնց տրվում է օրենքով ամրագրված իրավունքներ։ Եթե բացենք և կարդանք նրանց իրավունքները, որով նաև բեռների ստուգումն է արգելված, ապա ստացվում է, որ նրանց տրվում է Հայաստանում գործելու բացարձակ իրավունք՝ ամրագրված ոչ թե միջպետական պայմանագրերով, այլ կոնկրետ իրավական ակտով։ Սա նշանակում է, որ Հայաստանում  ՆԱՏՕ-ն ներկայացված է այդ կառույցի միջոցով և իրավական ամրագրումով կարողանում է և կարող է ցանկացած գործողություն ծավալել։

Այն ունի մի քանի նպատակներ, բայց, ըստ իս՝ առաջին հերթին ՆԱՏՕ-ին հետաքրքրում է Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը՝ 102-րդ ռազմաբազան, սահմանապահ զորքերի ներկայացուցիչները, սահմանում և Հայաստանի հարավային հատվածներում Իրանի սահմանը։

Այս երկու նպատակն են, մնացած ամբողջը քողածածկույթ է, բայց նրանք առանձնապես չեն էլ սեթևեթում այդ քողածածկույթն իրականացնել, որովհետև կարող էին Կանադայից չբերել։ Չեմ կարծում, որ ՆԱՏՕ-ն իր ԵՄ երկրներից այդ մասնագետների փոխարինողները չունի, բայց այն, որ Կանադայի ներկայացուցիչներն այնտեղ են, անգամ այդ դեպքում իրենք խնդիր չունեն քողածածկույթ իրականացնելու համար։

Հայաստանի իշխանություններն այսօր օրինական և իրավական հիմք տվեցին Հայաստանում ՆԱՏՕ-ին բաց գործելու համար։ Իսկ այն, որ  մեր ռազմական դաշնակիցը՝ Ռուսաստանն արդեն 2 տարի է Ուկրաինայում պատերազմում է ՆԱՏՕ-ի դեմ, որևիցե մեկի համար գաղտնիք չէ։ Հետևաբար Հայաստանը ռազմավարական դաշնակցի կարգավիճակից, ոչ միայն Ռուսաստանի նկատմամբ չեզոքություն հանդես բերողի կարգավիճակին է գնում,  այլ ուղղակի փորձում է դառնալ Ռուսաստանի հակառակորդ երկիր, որի հետևանքները, կարծում եմ, բավականին տխուր կարող են լինել մեզ համար»,- ասաց Հայկ Նահապետյանը։


 

Աղբյուր` Panorama.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22