Հետգրություններ Արմենակ Դավթյանի ձերբակալության վերաբերյալ

30.04.2015 15:03
3772

1. Ի՞նչ է սահմանում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը: Ահա` «Խարդախությունը, որը կատարվել է` առանձնապես խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»:

2. Վերջին տարիներին, ըստ մամուլի ոլորտի փորձագետների, անանուն կամ կեղծ ստորագրությամբ նյութեր մայրաքաղաքային մամուլում կամ մայրաքաղաքային ծագումով կայքերում ամենից շատ հրապարակվել են Սյունիքի մարզի մասին: Իսկապես, ոչ մի մարզի մասին այդքան նյութեր` անստորագիր կամ կեղծ ստորագրությամբ չեն հրապարակվել, որքան Սյունիքի մասին: Միայն անցած տարում, երբ Սյունիքում մի քանի ամսով իշխում էր անանուն մարզպետը, «Սյունյաց երկիր» թերթի վերաբերյալ հրապարակվել է հինգ հոդված: Դատական ատյանների օգնությամբ անգամ չկարողացանք գտնել դրանց իրական հեղինակներին:

Ըստ Կապանում իշխող կարծիքի` կեղծ ստորագրությամբ կամ անստորագիր նյութերի հրապարակման հետ որոշակի առնչություններ ուներ Արմենակ Դավթյանը (մեր մասին նյութեր հրապարակած լրատավամիջոցներից էլ ասացին, որ անոնիմկաները տրամադրել է Արմենակը` խոստանալով` «լավ կլինի, դուք հրապարակեք»): Իսկ նրան նման քայլերի էր մղում (դարձյալ մարզկենտրոնում իշխող կարծիքի համաձայն) Կապանում հայտնի բակային գործիչը` «Ստուկաչ» մականունով, ով բատրակության էր զինվորագրվել նույն անանուն մարզպետի մոտ ու նրա պատվերներն էր կատարում:

Միայն մեկ օրինակ. 2014թ. հուլիսի 1-ին «Սյունյաց երկիր» թերթում հրապարակեցինք ՀՀ գլխավոր դատախազին ուղղված մեր նամակը, որի մեջ մասնավորապես նշել ենք` մայրաքաղաքային կայքերից մեկին Արմենակ Դավթյանն առաջարկել է 600 հազար դրամով հրապարակել հոդված` ընդդեմ Սամվել Ալեքսանյանի: Այդ առաջարկությունը լրատվամիջոցի խմբագրին փոքր-ինչ այլ ձեւակերպումով Արմենակն արել է նաեւ հեռախոսային հաղորդագրությամբ:

Եվ, այդ բոլորով հանդերձ, «Սյունյաց երկիրը» անկեղծ ափսոսանք է հայտնում Արմենակ Դավթյանի հետ տեղի ունեցածի համար, քրիստոնեաբար ներում նրա բոլոր ստոր քայլերը` ընդդեմ «Սյունյաց երկրի»: Մենք նաեւ պատրաստակամություն ենք հայտնում հրապարակել Արմենակ Դավթյանի հոդվածներն ու ելույթները` բանտից ուղարկված, որոնք միտված կլինեն իր անմեղության ապացուցմանը: Դա կլինի մեր կոնկրետ եւ ազնիվ աջակցությունն անազատության մեջ (թեեւ ոչ մասնագիտական գործունեության պատճառով) հայտնված լրագրողին:

«Սյունյաց երկիրը» նաեւ համոզմունք է հայտնում, որ նախաքննական մարմինն ու դատարանը կբացահայտեն ճշմարտությունը եւ այդ գործում առկա բազմաթիվ հակասական, առեղծվածային ու անհամոզիչ դրվագների վրա լույս կսփռեն:

3. Հարուցված քրեական գործն ունի դատական նախապատմություն:
Այդ գործը մի ամբողջ տարի քննվել է Հայաստանի Հանրապետության դատական երեք ատյանում: Եվ միայն 2015թ. փետրվարի 25-ին ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2014թ. հունիսի 19-ի որոշումը մնացել է ուժի մեջ:

Դեռեւս 2014թ. փետրվարի 19-ին Կապան քաղաքի բնակիչ Արթուր Գեւորգյանը հայցադիմում էր ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` Արմենակ Դավթյանից 23 մլն դրամ գումարի եւ ՀՀ քաղ.օր-ի 411 հոդվածով նախատեսված տոկոսի բռնագանձման պահանջով:
Փաստական ի՞նչ հիմքեր ուներ Արթուր Գեւորգյանի հայցը:

Ըստ հայցվորի` Արմենակ Դավթյանն Արթուր Գեւորգյանից պարտքով վերցրել է 23 մլն ՀՀ դրամ, որը պարտավորվել է վերադարձնել մինչեւ 2014թ. փետրվարի 5-ը, եւ դրա վերաբերյալ գրվել է ստացական:

Պարտավորության ժամկետը լրացել է, մինչդեռ պատասխանողը (Արմենակ Դավթյանը) գումարը չի վերադարձրել, որից հետո առաջ է եկել նաեւ չվերադարձված գումարի տոկոսները վճարելու հարցը:

Փոխառության հարաբերությունը դարձել է անվիճելի` ստացականի առկայության շնորհիվ` գրված Արմենակ Դավթյանի ձեռագրով: Ահա եւ ստացականը` «Ես` Արմենակ Դավթյանս, Արթուր Գեւորգյանին պարտք եմ 23 մլն դրամ, որը պարտավորվում եմ վերադարձնել մինչեւ 2014թ. փետրվարի 5-ը, որի համար ստորագրում եմ… 14.08.2013թ.: Գրել եմ իմ կամքով…, պարտավորվում եմ նշված ժամանակահատվածում պարտքը մարել ամբողջությամբ»:

Իսկ ի՞նչ իրավական դիրքորոշում է ունեցել Արմենակ Դավթյանը:

Ըստ նրա` Արթուր Գեւորգյանը բռնությամբ է 23 մլն դրամի ստացականն իրենից ստացել եւ ստացականի բովանդակությունն իրականությանը չի համապատասխանում: Եվ իբր 2013թ. օգոստոսի 14-ին Արթուր Գեւորգյանն իրեն հրավիրել է Կապանի թռչնաֆաբրիկայի տարածք` զրույցի, իր հետ զրուցել են երեքով: Զրույցը «ռազբորկա» էր, արդյունքում իրեն հարկադրել են այլ անձի պարտավորություն վերցնել իր վրա: Եվ իբր ընկճված ու հարկադրված գրել է տվյալ ստացականը, որը միակ գրավականն էր այդտեղից դուրս պրծնելու համար` հակառակ դեպքում իրեն չէին թողնի դուրս գալ թռչնաֆաբրիկայից: Եվ իբր այդ գումարն ի սկզբանե Արթուր Գեւորգյանը տրամադրել է մեկ այլ անձնավորության, այնուհետեւ հաշվարկել են երեւակայական տոկոսներ (մտածել են` ինքը ծանոթ է այդ անձնավորությանը եւ ինքը պետք է մարի նրա պարտքը), որից հետո հորինվել է 23 մլն դրամ գումար հասկացողությունը:

Արմենակ Դավթյանը, սակայն, չի կարողացել ապացույցներով հիմնավորել իր պնդումները (ասում ենք ըստ դատական նիստերի արձանագրության):

Եվ դատարանը վճռել է`

  • Արմենակ Դավթյանից հօգուտ Արթուր Գեւորգյանի բռնագանձել 23.257.324 դրամ (պարտավորության մայր գումար եւ բանկային տոկոս),
  • Արմենակ Դավթյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 462.146.48 դրամ,
  • Արմենակ Դավթյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Արթուր Գեւորգյանի` 23 մլն դրամ գումարի ստացականն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժել:

Այնուհետեւ Արմենակ Դավթյանն ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարան, ապա` ՀՀ վճռաբեկ դատարան, սակայն չի կարողացել հաջողության հասնել:
Իսկ թե ինչու է քաղաքացիական այդ գործը քրեականացվել` առայժմ ոչ  մի բացատրություն չկա: Ավելին, քրեական գործ հարուցելու վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության եւ քաղաքացիական գործի վերաբերյալ դատական նիստերի արձանագրության մեջ որոշակի ու էական հակասություններ կան:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Մահացել է Վազգեն Սարգսյանի հայրը

12.01.2026 00:35

Իսրայելը Իրանի դեմ պատերազմի կգնա միայն այն դեպքում, եթե հարձակումը սկսի ԱՄՆ-ն․ իրանագետ

11.01.2026 18:43

ԱՄՆ-ի հարձակմшն դեպքում Իսրայելի և ԱՄՆ ռազմածովшյին կառույցները կդառնան մեր օրինական թիրшխները. Իրանի խորհրդարան

11.01.2026 11:55

Չարագործի հետ դատաստանի է ենթարկվելու նաև այդ ամենի հանդեպ անտարբեր կեցվածք ընդունած անձը․ Տեր Ասողիկ

10.01.2026 23:44

ԿԳՄՍՆ աշխատակիցներին բաժանվել է 382, 5 մլն դրամ պարգեւավճար. նախարարությունում տեղյակ չեն մանկավարժները հավելավճար ստացել են, թե ոչ

10.01.2026 22:25

Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից

10.01.2026 14:32

Իրավիճակն ընդհանուր առմամբ ունի ռիսկային տարրեր, սակայն մնում է Իրանի իշխանությունների կառավարելիության շրջանակում․ իրանագետ

10.01.2026 12:51

«Թող Ամենասուրբ Աստված Իր աստվածային արդարությամբ և ճշմարտությամբ Հայոց Եկեղեցուց սրբի և հեռացնի վարձկան, կեղծ և արծաթասեր՝ անդեմ ու աննկարագիր սպասավորներին». Հայր Ասողիկ

10.01.2026 01:18

Դատարանը 3 ամսով երկարացրեց Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքը

09.01.2026 18:32

Թրամփ, թույլ մի տվեք, որ Ադրբեջանն օկnւպացնի Հայաստանի տարածքները. Արման Թաթոյանի հոդվածը հրապարակվել է The Washington Times-ում

09.01.2026 16:24

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09.01.2026 16:10

Շահարկվող զրպարտությունների առնչությամբ

09.01.2026 16:04