ՀՀ ԱԳՆ-ն չի հերքում, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում քննարկվում է Ստանիսլավ Զասի թեկնածությունը

05.11.2018 11:48
1191

Հայաստանի արտգործնախարարությունում, ըստ էության, չեն հերքում, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում քննարկվում է Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածությունը:

«Ազատության» հարցին, թե քննարկվու՞մ է արդյոք Զասի թեկնածությունն, արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը պատասխանեց․ - «ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը գտնվում է կոնսուլտացիաների փուլում: Այս քննարկումները որոշակի կոնֆիդենցիալ բնույթ ունեն և չեն ընթանում հրապարակային դաշտում: Հարգելով այդ սկբզունքը՝ հավելյալ տեղեկություն չենք կարող տրամադրել՝ չվնասելու համար այդ քննարկումներին»:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսը ներկայացնող թեկնածության քննարկման մասին երեկ հաղորդել է մոսկովյան «Կոմերսանտ» պարբերականը՝ հղում կատարելով դաշինքի անդամ երեք երկրներում դիվանագիտական իր աղբյուներին, ըստ որոնց, գալիք երեք տարիներին, ամենայն հավանականությամբ, Ստանիսլավ Զասն է զբաղեցնելու կազմակերպության գլխավոր քարտուղարի աթոռը:

Միևնույն ժամանակ «Կոմերսնտ»-ը գրում է, որ հարցն իր վերջնական լուծումը կստանա Աստանայում՝ նոյեմբերի 8-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ:

Նոյեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը ներկայացնող Յուրի Խաչատուրովն ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Կազմակերպության գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը հանձնարարվել է գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովին:

Յուրի Խաչատուրովին Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրված «Մարտի 1»-ի գործով, նա դատարանի որոշմամբ 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել և օգոստոսի սկզբից Մոսկվայում շարունակում էր կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները:

Մեղադրանքի առաջադրումից հետո Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել էր սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց: Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականի ապրիլի 14-ից:

azatutyun.am

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40