ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին

02.09.2015 16:35
2351

Հարգելի պարոն նախարար

Հանրապետության բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունից (26.08.2015թ.) տեղեկացանք, որ ս.թ. սեպտեմբերի 10-ին ժամը 15-ին տեղի կունենան Գեղանուշի պոչամբարի հյուսիսային պատնեշի ընդհանուր ստատիկ կայունության բարձրացման նախնական գնահատման հայտի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումներ:

Դա, հիրավի, սպասված միջոցառում է, եւ տարածաշրջանի բազմաթիվ հկ-ներ ու հարյուրավոր բնակիչներ պատրաստվում են մասնակցել այդ քննարկումներին եւ խնդրո առարկայի վերաբերյալ ներկայացնել իրենց նկատառումները, ինչն ավելի կբարձրացնի քննարկումների արդյունավետությունը: Չէ՞ որ, ինչպես նշված է նախարարության հայտարարության մեջ, «գործունեության իրականացումը շրջակա միջավայրի վրա կունենա որոշակի ազդեցություն»:

Սակայն հանրային քննարկումների վայր է ընտրվել «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲ ընկերության տեղեկատվական կենտրոն կոչվող սրահը (հասցե՝ ք.Կապան, Դավիթ բեկ փողոց, Հրապարակ 2), որն արդեն իսկ հիմնավոր տարակույսների տեղիք է տալիս, ստվերում նախատեսվող միջոցառման լրջությունը, հարցականի տակ դնում նման տեսքով քննարկումների նպատակահարմարությունը:

Ինչո՞ւ:

Նախ՝ Կապանի եւ մերձակա գյուղերի համար մեծ հնչեղություն ունեցող հարցի քննարկումը ենթադրում է համեմատաբար շատ քաղաքացիների եւ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցություն, ինչի համար պահանջվում է հնարավորինս մեծ դահլիճ: Մոտ 40 հազար բնակիչ ունեցող համայնքում հանրային քննարկում 20-30 տեղանոց սրահում անցկացնելը, հավատեցեք, լուրջ լինել չի կարող, եթե նույնիսկ բոլորս շատ կամենանք:

Այնուհետեւ՝ հանրային քննարկումների վայր է ընտրվել «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ի ենթակայության մի սրահ, որը մարզկենտրոնում ստաբանության լաբորատորիայի հռչակ ունի, որը վաղուց մերժված տարածք է բազմաթիվ լրագրողների ու հկ-ների կողմից: Դա այն սրահն է, որտեղ ընկերության ներկայիս վարիչը՝ զրոյացած վարկանիշով ու վստահության փոշիացած ռեսուրսով, ժամանակ առ ժամանակ հավաքում է իր իսկ կողմից վարձակալված հկ-ների ներկայացուցիչներին ու սեփական սպասավորներին՝ ստեղծելով հանրության հետ կապերի պատրանք:

Դա այն սրահն է, որտեղ նշված ՓԲԸ-ի ղեկավարը քանիցս վարկաբեկիչ ու մերկապարանոց հայտարարություններ է հնչեցրել ՀՀ բնապահպանության նախարարության ու մյուս գերատեսչությունների հասցեին՝ իր կուսության մասին հեքիաթը հիմնավորելու համար:

Եվ քիչ հավանական է (կամ գրեթե բացառվում է), որ ստապաճույճ այդ սրահում հանրային քննարկումները կեղծախոսության չեն փոխարկվի:

Հետեւյալ առաջարկությունն ունենք:

Հանրային քննարկում է կազմակերպվում մարզկենտրոնի համար գրեթե ճակատագրական նշանակություն ունեցող հարցի շուրջ: Հետեւաբար՝ պետք է պայմաններ ստեղծել, որ այդ միջոցառումն անցնի հանրության ակտիվ մասնակցության ու շահագրգիռ խոսակցության մթնոլորտում:

Ուրեմն եւ՝ հանրային քննարկումների վայր պետք է ընտրել մարզկենտրոնի շատ թե քիչ խոշոր դահլիճներից մեկը: Դա հնարավորություն կտա, կրկնում ենք, որ ավելի շատ մարդիկ հավաքվեն: Նաեւ հնարավորություն կընձեռի, որ քննարկումներն անցնեն լիակատար անկեղծության պայմաններում:

Վերոգրյալ առաջարկությունը բխում է նաեւ մարզկենտրոնում գործող բազմաթիվ հկ-ների մտահոգությունից, որոնք, հակառակ պարագայում, միգուցեեւ չմասնակցեն այդ քննարկումներին:

Իհարկե, կարող եք եւ անտես անել մեր առաջարկությունն ու Ջաբրայան Հրաչի կողմից այդ սրահ քշված 20-30 հոգու ապակե հայացքների ներքո ու նրանց հորթային հրճվանքի մթնոլորտում ձեւացնել, թե հանրային քննարկում է տեղի ունեցել Գեղանուշի պոչամբարի շուրջ:

Բայց դա, թույլ տվեք նկատել, կլինի հանրային քննարկման ծաղր կամ տեսիլք, ինչը ձեռնտու չի կարող լինել ո՛չ բնապահպանության նախարարությանը, ո՛չ Կապան քաղաքին ու մերձակա գյուղերին, ո՛չ էլ հանքագործների համքարությանը: Նման մոտեցումը, ի վերջո, կընկալվի որպես կատարյալ անպատասխանատվության դրսեւորում եւ մի ամբողջ տարածաշրջանի բնակչության դիրքորոշման արհամարհում:

Մինչդեռ լիահույս ենք, որ Դուք (որքանով Ձեզ ճանաչում ենք) անկեղծ եւ հիմնավոր քննարկումների ջատագով եք եւ ամեն ինչ կանեք սեպտեմբերի 10-ին նշանակված հանրային քննարկումների վայրը Ջաբրայան Հրաչի տիրույթից առավելագույնս հեռացնելու եւ կեղծախոսության ու ստաբանության հերթական թամաշան կասեցնելու համար:

Ի դեպ, տվյալ հարցի շուրջ հանրային քննարկումների առաջին փուլի վերաբերյալ, որ պետք է անցկացված լիներ համայնքի կողմից եւ համայնքի տարածքում, հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների մեծ մասն անտեղյակ է մինչեւ հիմա, ինչի արդյունքում առայսօր անպատասխան է մեկ հարց՝ արդյո՞ք առաջին փուլն անցել է գործող օրենքների պահանջներին համապատասխան:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40