«Միայն մի բան կցանկանայի` Երջանկություն և Արև». այսօր Ռուբեն Սևակի ծննդյան օրն է

15.02.2019 22:17
1412

Հայ բանաստեղծ, արձակագիր, բժիշկ Ռուբեն Սևակը ծնվել է 1885 թ-ի փետրվարի 15-ին, Ստամբուլի Սիլիվրի նահանգում: Նա իր շատ նշանավոր ժամանակակիցներից ավելի շուտ զգաց ու նկատեց արևմտահայությանը սպառնացող ողբերգության՝ Ցեղասպանության հեռանկարը։ Սևակն իրեն դրսևորեց որպես հասուն ազգային ու քաղաքական գործիչ և իր ստեղծագործություններով զգոնության կոչ էր անում, ընդգծելով համազգային միասնության կարևորությունը։

Ռուբեն Սևակը ամուսնացած էր գերմանացի գնդապետ Ֆրանս Ապելի դստեր՝ Յանի Ապելի հետ։ Ուներ երկու երեխա։

Ներկայացնում ենք հայ քնարերգու Ռուբեն Սևակի նամակը իր սիրելի կնոջը` Յանիին:

«1912, ապրիլ, Լոզան

Իմ հրաշակերտ տիկին,

Այսօր կիրակի է, ոչ լավ, ոչ վատ, այսինքն` անտանելի եղանակ: Ջերմաչափը շատ ցածր է ցույց տալիս, քթիս մեջ եմ զգում… (շատ գիտական քիթ ունեմ): Առավոտյան ժամը 7-ից շուտ վեր կացա, շատ ցուրտ էր, ձանձրացա պատմություններ կարդալով, որոնք սակավ են հետաքրքրում ինձ… Ժամը 1-ին շատ անորակ ճաշ ընտրեցի (այն օրից, ինչ այդ ռեստորանում անհամ սալատ են կերցրել ինձ, այլևս ախորժակով չեմ ուտում, ի դեպ, գինու փոխարեն ռոմանելի ջուր եմ խմում):

 

Դարձյալ վերադարձա տուն, ուր այսպես թե այնպես երկարաձգեցի ձանձրույթս մինչև այս պահը` երեկոյան ժամը 5-ը: Իսկ հիմա վերցնում եմ գրիչս քեզ գրելու համար: Խոստացել էի հետաքրքիր նամակ գրել, բայց… անել այն, ինչ ուզում ես, միշտ չի հաջողվում: Կհարցնես, թե ինչո՞ւ եմ այդքան ձանձրանում այսօր: Այն պատճառով, որ Թագվորը (մուշտակի վաճառականը) այսօր Leysin-ից գալու է ինձ մոտ: Որքան ատում եմ նման տիպերին, այնքան թափվում են գլխիս: Եվ ասե՞լ, որ երկրիս երեսին ապրող մարդկանց մեծագույն մասը այդպիսի տիպեր են…

Ոհ, ինչ տխուր է ապրել մի կյանք` նման պրոզայիկ մարդկանց մեջ: Եվ որքան քաղցր է ունենալ մի փոքրիկ կին և մենակյաց օջախում մի փոքրիկ աշխարհ կերտել: Տեսնում ես, ավելի ու ավելի երեխա եմ դառնում, ավելի ու ավելի խորությամբ եմ երազում ունենալ մեր փոքրիկ Տաճարը, Յան (դու գիտես, այն, որ արդեն գծել ենք): Իսկ հիմա, երբ վերջապես հասել է ժամը մտածելու առօրյա կյանքի, փողի, տիտղոսների, փառքի, դիրքի, ապագայի մասին, հիմա ինձ ավելի երազող եմ զգում, քան երբևիցե:

 

Առօրյա կյանքը նողկանք է պատճառում, մարդիկ սոսկում են պատճառում ինձ, միայն մի բան կցանկանայի` Երջանկություն և Արև (գիտես, Ֆեբուսը…): Հիշու՞մ ես, առաջարկում էիր 6 ամիս միասին ապրել և 6 ամիս առանձին (թատրոնի համար): Ասում էի, որ անկարելի է ինձ համար: Եվ որքան իրավունք ունեի: Որքան վատ եմ զգում միայն մեկ ամսվա բաժանման ընթացքում… Եվ ինչպես եմ հաշվում դեռևս մեզ իրարից բաժանող օրերը… Եվ որքան մենակ եմ, մենակ, մենակ, ախ, եթե իմանայիր…

Ինչի՞ է պետք կյանքը: Եթե իրոք սիրում ենք իրար և եթե կարող ենք երջանիկ լինել այդքան քիչ բանով: Աստված իմ, ինչու՞ չլինել… Ի՞նչ իմանանք, դեռ երկա՞ր ենք ապրելու (ես ամենևին վստահ չեմ, այն թոքատապով, որ վաղուց ունեմ): Ինչու՞: Ուրիշներին հաճույք պատճառելու համար: Իսկ ովքե՞ր են այդ ուրիշները: Եկ, իմ Յան, երջանիկ, երջանիկ կդարձնեմ քեզ: Ես գանձ գաղտնիքներ ունեմ կախարդական աշխարհից, անծայրածիր բաներ, հազար ու մի գիշերների երազներ, քեզ կտամ այդ ամենը, իսկ ես միշտ էլ ավելի շատ կունենամ: Սիրում եմ քեզ, իմ գանձ, դու միակ էակն ես իրոք ընդունակ անկեղծորեն և հավերժ սիրելու ինձ… Սիրում եմ քեզ, սիրելիս… Ես քեզ եմ տենչում, աչերդ, տենչում եմ մոլորվել քո հայացքում, տենչում եմ փաղաքշել, քեզ ունենալ, իմ անձը տալ քեզ, հուզվել սիրուց և զգալ, որ ապրում եմ… Սիրելիս…

Ռուբեն»:

mamul.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08