ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն առաջին մարզային աշխատանքային այցն է կատարել Սյունիք

10.08.2018 15:38
1344

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանն օգոստոսի 9-ին Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ աշխատանքային այց է կատարել Ծառայության Սյունիքի մարզային բաժին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հարկադիր կատարման ծառայության միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժնից, Կապանում անցկացված խորհրդակցության ընթացքում Հակոբ Հակոբյանն անդրադարձել է Սյունիքի մարզային բաժնի խնդիրներին, լսել մարզային բաժնի աշխատակիցների բարձրաձայնած հարցադրումները:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև մարզային բաժնում վերջերս անցկացված տեսչական ստուգման արդյունքները: Կառույցի ղեկավարն առանձնակի ուշադրություն է հրավիրել կատարողական վարույթների իրականացման շրջանակում ի հայտ եկող մի շարք հարցերի պարզաբանմանը, նշել, որ քաղաքացիների հետ հարկ է տանել հետևողական շարունակական բացատրական աշխատանք՝ ներկայացնելով նաև կատարողական վարույթի շրջանակում իրենց իրավունքներն ու պարտականությունները. «Որպես Ծառայության ղեկավար՝ սա իմ առաջին մարզային այցելությունն ու աշխատանքային խորհրդակցությունն է մարզում: Կարևորում եմ  Ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ տեղի ունեցող այս խորհրդակցությունը նման ձևաչափով: Ուզում եմ արձանագրել, որ Ծառայությունը շարունակելու է որդեգրած քաղաքականությունը՝ իր գործունեությունն էլ ավելի թափանցիկ և հրապարակային դարձնելու ուղղությամբ: Մենք վեր ենք հանում խնդիրներ, առաջադրում դրանց լուծման ուղիներն ու միջոցներ ձեռնարկում հետագայում խախտումներն ու թերացումները բացառելու և նվազեցնելու ուղղությամբ: Պահանջում եմ ձեզանից յուրաքանչյուրիցդ ամենօրյա բարեխիղճ, սրտացավ, պատասխանատու աշխատանք, ազնվություն և ծառայողական պարտականությունների պատշաճ կատարում: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Ծառայությունը ողջունում է առողջ և ողջամիտ քննադատությունը, սակայն խստորեն դատապարտում է բոլոր այն անհիմն հայտարարությունները, որոնցով Ծառայության կողմից կատարվող օրենքով սահմանված կատարողական գործողություններին տրվում են ոչ հիմնավոր և ոչ իրավաչափ գնահատականներ»: 
 

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն անդրադարձել է նաև օրենսդրական նախատեսվելիք փոփոխություններին՝ նշելով, որ դրանք միտված են հարկադիր կատարման ոլորտի շարունակական կատարելագործմանը: Մասնավորապես, Հակոբ Հակոբյանը խոսել է ՀՀ ոստիկանության հետ համատեղ մշակված օրենսդրական փոփոխությունների նախագծի փաթեթին՝ պարտապանի հետախուզման հետ կապված, որն էական փոփոխություն է նախատեսում:
 

Հակոբ Հակոբյանը խորհրդակցության ընթացքում խոսել է նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման գործընթացի մասին՝ նշելով, որ Ծառայության կողմից կատարվելու են կոնկրետ քայլեր՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդի գործընթացը հնարավորինս լուսաբանելու ուղղությամբ: Խորհրդակցության ավարտին ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը Սյունիքի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Ասլան Գարաքյանին պարգևատրել է շնորհակալագրով:
  

Մարզային այցի շրջանակներում Կապանում Հակոբ Հակոբյանն իրականացրել է նաև խնդրահարույց վարույթներով քաղաքացիների ընդունելություն, որի ընթացքում քննարկվել են տարբեր կատարողական վարույթների ընթացիկ հարցեր: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը դրանց վերաբերյալ բաժնի աշխատակիցներին տվել է համապատասխան հանձնարարականներ՝ միաժամանակ կարգադրելով սեղմ ժամկետում զեկուցել դրանց կատարման ընթացքի մասին: Մարզային այցելության ընթացքում կառույցի ղեկավարը եղել է նաև Ծառայության Սյունիքի մարզային բաժնի Սիսիանի տարածաշրջանի բաժանմունքում:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40