ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին

13.07.2026 12:24
1401

Հարգելի պարոն Նահապետյան

Հարգելի տիկին Մանասյան

«Գորիսի պետական քոլեջ» լուծարված ՊՈԱԿ–ի շուրջ պատվիրված ու հրահրված խարդավանքները շարունակվում են։

Զուգահեռաբար շարունակվում է նաև մեր կողմից նախաձեռնված լրագրողական հետաքննությունը։ Եվ, գրեթե ամեն օր, ջրի երես են դուրս գալիս փաստեր, թե հակաօրինական ինչ քայլեր են ձեռնարկվում լուծարված քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանին «օրինախախտ նշանակելու» ուղղությամբ։

«Ապացույցներ» հորինելու խուլիգանական և հանցավոր գործունեությունը պատվիրակվել է հատկապես «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ–ի տնօրեն Արմինե Կոլյանին։

Համոզվելով, որ Կարեն Լազարյանի կողմից օրինախախտման լուրջ փաստեր չեն հայտնաբերվում, Արմինե Կոլյանը փորձել է առաջ քաշել իբր քոլեջից դիպլոմ վաճառելու վարկածը, ինչի համար աջակցություն է խնդրել և՛ երբեմնի ուսմասվարից, և՛ երբեմնի հաշվապահից ու մյուսներից։

Մարդկանց համոզում էր և է, թե վերևներում որոշել են փակել Կարեն Լազարյանին ու փակելու են, մենք էլ մեր օգնությունը պետք է ցույց տանք այդ գործին։

Կեղծ ապացույցներ ձեռք բերելու կամ հորինելու խուլիգանական և ցնորական այդ նախաձեռնությունն Արմինե Կոլյանն արտահայտել է նաև իր SMS գրություններից մեկում, որն այսօր տրամադրվել է մեր խմբագրությանը, որն էլ կցվում է սույն հրապարակմանը։

Արմինե Կոլյանը տվյալ գրության մեջ պնդում է՝ «Նենց մարդկանց ա կպալ․․․ Մեկ ա որոշել են անելու են, եթե հնարավոր ա օգնենք․․․»։

Ի վերջո փլուզվում է դիպլոմ վաճառելու «ապացույցի» փնտրտուքը, բայց տիկնոջ հանցավոր գործունեության փաստը հաստատող գրությունը պահպանվել է, որն էլ ուղարկում ենք Ձեզ։

Հայտնի է դարձել նաև, որ Արմինե Կոլյանը հրաժարվել է պետական արխիվային մարմիններին հանձնել դեռևս 2025 թ․ դեկտեմբերի 30-ին պետական գրանցումից հանված և լուծարված «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ–ի կնիքը, ինչը տարակույսի տեղիք է տվել նաև ս․թ․ հունիս ամսին Երևանից քոլեջ ժամանած տեսչական խմբին։

Նախկին քոլեջի աշխատակիցները քանիցս անհանգստություն են հայտնել, թե տիկինը կնիքը չի հանձնում՝ «Գորիսի պետական քոլեջ» լուծարված ՊՈԱԿ–ին առնչվող ինչ–ինչ փաստաթղթեր կեղծելու հնարավորությունը ձեռքից բաց չթողնելու համար։

Հարգելի պարոն Նահապետյան

Հարգելի տիկին Մանասարյան

Խնդրում ենք Ձեզ իրավական գնահատական տալ կեղծ ապացույցներ հորինելու կամ հավաքելու Արմինե Կոլյանի խուլիգանական և հանցավոր գործունեությանը։

Խնդրում ենք պարզել նաև SMS գրության մեջ արտահայտված այս նախադասության հիմքերը՝ «Մեկ ա որոշել են անելու են․․․»։

Միաժամանակ խնդրում ենք պարզել՝ ինչո՞ւ լուծարված քոլեջի կնիքը չի արխիվացվել և հետին թվով ի՞նչ գործողություններ են կատարվել այդ կնիքով։

Ո՞վ է որոշել, որ Կարեն Լազարյանին «պետք է փակել», մի՞թե մարդկանց ազատությունից զրկելու որոշումը կայացվում է իրավապահ մարմիններից դուրս գտնվող ինչ–որ մարդկանց կողմից։

«Սյունյաց երկիր»

Հ․Գ․

Սույն հաղորդումն էլեկտրոնային փոստով ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40