ՀՀ կառավարության նախաձեռնությամբ գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ

07.03.2018 10:14
1393

Մարտի 6-ին ՀՀ Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ:

Առաջին ընթերցմամբ օրենսդիրները քննարկել են «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը կազմված կլինի վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետներից եւ 17 նախարարից՝ ներկայիս 18-ի փոխարեն: Կառավարությունը կհամարվի կազմավորված, երբ նշանակված կլինի կառավարության անդամների երկու երրորդը: Նախագծով ամրագրվում են նաեւ այն դեպքերը, երբ վարչապետը պարտավոր է հրաժարական ներկայացնել: Սահմանվում են ՀՀ կառավարության կազմը, կառուցվածքը եւ գործունեության կարգը` ՀՀ Սահմանադրության 147-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաեւ կառավարության անդամների գործունեության երաշխիքները:

Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում հանրապետության նախագահին է ներկայացնում առաջին փոխվարչապետի, փոխվարչապետների եւ նախարարների թեկնածու նշանակելու մասին գրավոր առաջարկություն:

Սահմանվում են կառավարության աշխատակարգը, վարչապետի, փոխվարչապետների, նախարարների իրավասությունները, հրաժարական ներկայացնելու կարգը: Ընդունվելու պարագայում «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ կմտնի հանրապետության նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնման օրը:

Նախատեսվում է կառավարության նիստերն անցկացնել դռնփակ, թեպետ վարչապետի որոշմամբ նիստի մի մասը կարող է ընթանալ դռնբաց:

Սահմանվել են պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր բնութագիրը եւ դրանց կազմավորման կարգը, կառավարությանը, վարչապետին ու նախարարություններին ենթակա մարմինները:

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել եւ նախագծի առանձին դրույթներին` մասնավորապես՝ կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու հարցին անդրադարձել է հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը: Ըստ նրա՝ այս դրույթը չի հակասում ժողովրդավարությանը:

Արտահերթ ելույթում ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը նշել է, որ ուսումնասիրել է այլ երկրների՝ մասնավորապես Ռուսաստանի եւ Մոլդովայի կառավարությունների կառուցվածքը, ներկայացրել իր ուսումնասիրության արդյունքները: Այս համատեքստում փոխնախագահն առաջարկել է ստեղծել Արցախի հետ ինտեգրման հարցերով զբաղվող նախարարություն:

Կորյուն Նահապետյանը կարեւորել է օրենսդրական փաթեթի քննարկումն արդյունավետ կառավարում ապահովելու տեսանկյունից եւ անդրադարձել խորհրդարանական վերահսկողության գործառույթներին՝ նշելով, որ ոստիկանությունը, որպես գործադիր իշխանության մաս, նույնպես պետք է ենթակա լինի խորհրդարանական վերահսկողության:

Հակոբ Հակոբյանը կարեւորել է օրենսդիր եւ գործադիր իշխանությունների արդյունավետ համագործակցությունը, անդրադարձել ՀՀ ԱԺ նախագահի աշխատավարձի գործակցի հարցին՝ նշելով, որ այն չպետք է պակաս լինի վարչապետի աշխատավարձի գործակցից:

Գեւորգ Գորգիսյանը մտահոգություն է հայտնել, որ երկիրն անցում է կատարում վարչապետական կառավարման: Ըստ նրա՝ բոլոր կարեւորագույն օղակները հանձնվում են վարչապետի ենթակայությանը: «Սա անընդունելի է եւ հղի է լրջագույն վտանգներով»,- նշել է պատգամավորը:

Խոսրով Հարությունյանն անդրադառնալով կառավարման խորհրդարանական համակարգին, նշել է, որ այն ընտրած երկրներում քաղաքական ողջ պատասխանատվությունը ստանձնում է գործադիր իշխանությունը: Նա նաեւ նշել է, որ նախարարությունն է մշակում տվյալ ոլորտի պետական քաղաքականությունը, իսկ ենթակա կառույցներն այն իրականացնում են: Պատգամավորը նշել է, որ փաթեթում առկա են որոշ խնդիրներ, որոնք իրենց լուծումը կգտնեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Մանե Թանդիլյանը, անդրադառնալով կառավարության դռնփակ նիստեր անցկացնելու վերաբերյալ դրույթին, անընդունելի է համարել եվրոպական զարգացած երկրների հետ համեմատությունը: Ըստ նրա՝ դռնփակ նիստը հետընթաց քայլ է ժողովրդավարությունից:

Արման Սաղաթելյանը նույնպես անդրադարձել է կառավարության դռնփակ նիստեր անցկացնելու հարցին, բերել մի շարք երկրների օրինակը, որոնց գործադիր իշխանությունների նիստերն ընթանում են դռնփակ ձեւաչափով: Պատգամավորի խոսքով՝ շահարկումներն այս հարցի վերաբերյալ անտեղի են:

Արարատ Միրզոյանն անընդունելի է համարել ոստիկանության եւ ԱԱԾ-ի՝ ապագա վարչապետի անմիջական ենթակայությանն անցնելու վերաբերյալ դրույթը: Պատգամավորը նաեւ իր մտահոգությունն է հայտնել ապագա կառավարության նիստերին պատգամավորներին մասնակցելու իրավունքից զրկելու հարցի առնչությամբ:

Արտահերթ ելույթում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը բնական է համարել, երբ խորհրդարանի բարձր ամբիոնից հարցերի վերաբերյալ հնչում են տարբեր կարծիքներ, ինչն առաջին հերթին խոսում է ժողովրդավարության մասին:

ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ քննարկվող օրենսդրական փաթեթը բխում է սահմանադրական բարեփոխումների ոգուց: Անդրադառնալով ընդդիմադիր գործընկերների ելույթներին, թե փաթեթով ապագա վարչապետին տրվում են անհամեմատ շատ լիազորություններ՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ խորհրդարանական համակարգն ընտրած յուրաքանչյուր երկրում «առաջին ջութակը» գործադիր իշխանության ղեկավարն է: ԱԺ նախագահի տեղակալը բերել է Հունաստանի, Գերմանիայի, Էստոնիայի եւ մի շարք այլ երկրների օրինակները:«Չկա խորհրդարանական երկիր, որի վարչապետը չունենա լուրջ լիազորություններ»,- նշել է Էդուարդ Շարմազանովը եւ հավելել, որ ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն դնելով վարչապետի ենթակայության տակ՝ բարձրացվում է ապագա գործադիր իշխանության ղեկավարի պատասխանատվության մակարդակը:

Եզրափակիչ խոսքում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հորդորել է ներկայացնել գրավոր առաջարկություններ եւ հույս հայտնել, որ միասնական ուժերով հնարավոր կլնի բարելավել օրենսդրական փաթեթը:

ՀՀ ԱԺ արտահերթ նիստը աշխատանքը կշարունակի մարտի 7-ին:

parliament.am

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00