ՀՀ մտնող բեռնատարների համար տուրքերի նոր համակարգ կգործի. Սանոսյանը մանրամասներ հայտնեց

04.01.2022 23:42
1374

Հայաստանի կառավարությունը մտադիր է փոխել երկիր մուտք գործող բեռնատարներից տուրքերի գանձման համակարգը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Սա ընդհանուր պրոցես է` միայն Իրանից տեղափոխվող բեռների հետ չէ կապված։ Հայաստանը որոշակի միջազգային պարտավորություններ ունի, և այդ շրջանակներում քննարկումներ կան օրենսդրական նախաձեռնություն ծավալելու։ Այն դեռ ավարտական տեսքի չի բերվել»,–ասաց Սանոսյանը։

Նա հայտնեց` փոփոխության էությունն այն է, որ եթե հիմա բեռնատարների մուտքի համար է վճար սահմանված, ապա նախատեսում են սահմանել տուրք բեռի քաշի և մեքենայի` մեր երկրում վարած կիլոմետրի համար։ Նման համակարգ, ըստ նախարարի, մի շարք երկրներում է գործում։

Սանոսյանը նշում է` սա, մի կողմից, կարծես արդարացի է, մյուս կողմից կա խնդիր` այս դաշտում պետք է հայտնվեն նաև տեղական, ներքին բեռնափոխադրումները։

«Այս հարցը դեռ քննարկման փուլում է, մենք կլսենք նաև մեր գործընկերների կարծիքը և նոր որոշում կկայացնենք»,–ասում է նախարարը։

Ավելի վաղ Սանոսյանն այս հարցը քննարկել էր Իրանի մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալության ժամանակ, երբ իրանական կողմը բարձրացրել է իրանցի բեռնատարներից գանձվող ֆիքսված գումարի հարցը։

Իր հերթին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ Հայաստանն ու Իրանը քննարկում են երկկողմ տրանսպորտային փոխադրումների ազատականացման հարցը։

Այժմ երկու երկրների միջև առևտուրն ընթանում է հետևյալ սկզբունքով` հայկական բեռներն իրանական սահման հասնելուն պես իրանական բեռնատարների մեջ են հայտնվում, որոնք էլ բեռները հասցնում են հասցեատիրոջը։ Նշենք նաև, որ իրանցի գործընկերները բարձրաձայնել են, որ Հայաստանում համեմատաբար բարձր մաքսատուրքեր են գործում արտասահմանյան բեռնատար մեքենաների համար։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34