ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին. ահազանգ Գորիսից

31.07.2019 10:40
1352

Այսօր՝ հուլիսի 31-ին, «Սյունյաց երկրի» խմբագրություն է զանգահարել Գորիս քաղաքի բնակիչ Մհեր Աղաջանյանը եւ խնդրել թերթի միջոցով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին տեղյակ պահել Մեխակավանի զորամասում ստեղծված վիճակի մասին:

Ըստ Մհեր Աղաջանյանի՝ 2019 թ. հուլիսի առաջին օրերին զորամասում տեղի ունեցած մի միջադեպից հետո (որի արդյունքում իր որդին տուժող է ճանաչվել) զորամասի հրամանատարությունը եւ մասնավորապես հրամանատարի տեղակալ Մանուկ Բադալյանը շարունակաբար վիրավորում է իր որդուն՝ Ալեն Աղաջանյանին՝ նրան պարբերաբար անվանելով «քյարթու գորիսեցի», «քյալ գորիսեցի», «բորդյուր», «քացուս տակ կգցեմ» եւ այլն: 

Որդուս արդեն զրկել են սերժանտի կոչումից, կարգապահական գումարտակ են ուղարկել, հիմա էլ այլ զորամաս են ուզում տեղափոխել:

Ծնողը հարցնում է՝ պարոն նախարար, մինչեւ ե՞րբ է որդիս հրամանատարության կողմից մնալու թիրախավորված, եւ վերջապես ի՞նչ է կատարվում այդ զորամասում:

Ծնողն ի վերջո խնդրում է. «Տվեք հնարավորություն, որ որդիս արժանապատվորեն իրականացնի իր քաղաքացիական ու սահմանադրական պարտքը: 

Եթե իմ որդին իսկապես կարգ է խախտել, ապա օրենքով սահմանված ձեւով պատասխանատվության ենթարկեք եւ ոչ թե չհիմնավորված ու տղայական հետապնդումներ իրականացրեք»:

«Սյունյաց երկիր»

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40