ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ուղերձը «Վերջին դասի» առիթով

27.05.2016 11:31
2506

Սիրելի՛ շրջանավարտներ

Շնորհավորում եմ ձեզ դպրոցական ուսումնառության ավարտի եւ վերջին դասի առիթով: Այս օրը օրացույցում չգրված, բայց տոն է բոլորի համար՝ հաճելի ու բարի հիշողություններով: Համոզված եմ, որ գեղեցիկ ավանդույթի վերածված տոնական այս օրը հիշարժան կդառնա ձեր ողջ կյանքի ընթացքում:

Մտնելով հասուն կյանք, դուք մշտապես հիշելու եք դպրոցական անհոգ տարիները, իսկ ձեռք բերած բոլոր անփոխարինելի ու մնայուն արժեքները, գիտելիքներն ու ունակությունները, համոզված եմ, օգնելու են վստահորեն ոտք դնել մեծ կյանքի շեմին: Ուզում եմ, որ մեծ կյանք մտնեք հաստատուն քայլերով, հպարտ ու վստահ՝ միշտ բարձր պահելով սյունեցու պատիվն ու բարի անունը:

Շնորհավորում եմ նաեւ ձեր ծնողներին ու ուսուցիչներին եւ հույս հայտնում, որ դուք, լինելով մեր նոր ձեռքբերումների ու հաղթանակների ժառանգորդը, իրականություն կդարձնեք ձեզ հետ կապված նրանց սպասումներն ու երազանքները:

Սիրելի՛ շրջանավարտներ, մենք մշտապես ուրախանալու ենք ձեր հաջողություններով ու հպարտանալու՝ նվաճած բարձունքներով: Ուստի, ուզում եմ, որ նոր կյանք մտնեք հավատով լի, ոգեւորությամբ, նպատակների ու երազանքների իրականացման հաստատակամությամբ:

Մաղթում եմ, որ ջերմությամբ ու բերկրանքով լի այսօրվա ձեր առաջին ու հաջորդ բոլոր քայլերը հաջողություններ բերեն ձեր ընտանիքներին, մարզին ու երկրին:

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22