Արցախի դպրոցականները Սյունիքում 

05.02.2021 14:30
1583

Դեկտեմբեր ամիսն էր, անվտանգության նկատառումներով Տաթեւի ճանապարհով էինք գնում Կապանից Երեւան: Ճանապարհին մի խումբ երեխաներ էին խաղում. զարմացա, քանի որ դպրոցում պիտի լինեին: 
 Մի քանի օր անց նույն ճանապարհով վերադառնում էինք․ նույն հատվածում  հանդիպեցինք երեխաների նույն խմբին, մեքենան կանգնեցրինք։
- Փոքրիկներ, ինչո՞ւ դպրոցում չեք, - հարցրի։
Պատասխանեցին, որ դպրոց չեն գնում, քանի որ Արցախից են:
Երեխաների ասածը մտքիցս դուրս չէր գալիս. զանգահարեցի Արցախի տեղեկատվական կենտրոն։
- Կարո՞ղ եք ասել, թե ով է զբաղվում Արցախից տեղահանված  երեխաների կրթության շարունակման հարցով:  
Զրուցակիցս՝ Ռոբերտ Մաթեւոսյանը, պատասխանեց․
-  Կրթության բաժինները հրահանգել են  տնօրեններին` ներկայացնել իրենց աշակերտների գտնվելու վայրն ու դպրոցը, որտեղ աշակերտները շարունակում են կրթությունը:

Գործընթացի մանրամասները փորձեցի ճշտել Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած դպրոցներից մեկի տնօրենի հետ զրույցում: 
Ամբողջությամբ մեջբերում եմ պատասխանը.
- Տեղեկանք տանել-բերելու հարց դրված չէ, տվյալները լրացնում ենք՝ հիմք ընդունելով  ծնողների խոսքը: Արցախից տեղահանված ընտանիքները սփռված են ամբողջ Հայաստանում: Ծնողների հետ զրուցում եմ, բացատրում, որ բոլոր դեպքերում, աշակերտը պետք է դպրոց հաճախի, երեխաներին դպրոց չտանելը պատճառաբանում են բնակության մշտական վայր չունենալով:
Խնդրի վերաբերյալ զրույց ունեցա Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանի հետ։
- Պարոն Ավանեսյան, կարո՞ղ եք ասել՝ Արցախից տեղափոխված ընտանիքների դպրոցահասակ քանի՞ երեխա կա մարզում, նրանցից քանի՞սն են հաճախում դպրոց, քանիսը՝ ոչ։
- Փետրվարի 2-ի դրությամբ՝ Սյունիքի մարզում հաշվառված է 724 դպրոցահասակ երեխա, նրանք բոլորն էլ հաճախում են դպրոց, ունեինք չորս դպրոց չհաճախող երեխա, անձամբ հանդիպել եմ, ծնողների հետ զրուցել, այսօրվանից չորսն էլ հաճախում են դպրոց։ Տնօրեններին հանձնարարել եմ` տեւական բացակայությունների դեպքում՝ անհապաղ տեղեկացնել ինձ։
Սյունիքի մարզում գործունեություն են ծավալում նաեւ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ, որոնք այժմ զբաղված են Արցախից տեղահանվածների խնդիրներով։
Արցախից տեղահանված ընտանիքներում երեխաների կրթության խնդրի մասին զրուցեցինք «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության սոցիոլոգների հետ:
- Խնդիրը, իհարկե, առկա է, նման խնդրի բախվելիս` այցելում ենք ծնողներին բացատրում, որ ներկայիս վիճակում կրկնակի վնասում են իրենց երեխաներին, փորձում ենք օգնել, եթե հստակ նշվում են դպրոց չհաճախելու պատճառները:
 Կապան խոշորացված համայնքում Արցախից տեղահանված բազմաթիվ ընտանիքների, նրանց դպրոցահասակ երեխաների հետ տարվող աշխատանքների վերաբերյալ զրուցեցինք Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Հարությունյանի հետ, ով մասնավորապես ասաց.
 «Եթե տեղեկանում ենք նման դեպքի մասին, անմիջապես արձագանքում ենք: Անձամբ  եմ զբաղվում նման հարցերով, կոնկրետ ժամկետի՝ 1-2 օրվա պահանջ եմ դնում, որ երեխային տեղավորեն մոտակա դպրոցում»:
 Սեպտեմբերի 27-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով Արցախի բոլոր դպրոցներում կրթությունը դադարեցվեց. պատերազմի հետեւանքով՝ 110 կրթօջախի 8 155 աշակերտ կորցրեց հարազատ դպրոցում կրթությունը շարունակելու հնարավորությունը...
Արցախից տեղահանված դպրոցական երեխաների համար Սյունիքի մարզում ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի նրանք դուրս չմնան կրթական գործընթացից, բայց անորոշությունն ու ապագայի հանդեպ հավատի կորուստը որոշ ընտանիքներում երկրորդ պլան են մղել կրթությունը։ Խնդիրն իրենց օրակարգում պահող մեր բազմաթիվ զրուցակիցների կոչն է՝ «Երեխային դպրոց ուղարկելու հարցում խոչընդոտների  հանդիպելիս ոչ թե ընտրել  երեխայի կրթության իրավունքի ոտնահարման ուղին, այլ տեղեկացնել պատկան մարմիններին եւ գտնել լուծում»։

 

Տիգրանուհի Բադալյան
 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24