ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը հուսով է, որ նախագահական ընտրությունների արդյունքները կլինեն ի նպաստ իրանցիների և հայ-իրանական հարաբերությունների

28.06.2024 12:43
618

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին հույս է հայտնել, որ Իրանի՝ հունիսի 28-ին մեկնարկած նախագահական ընտրություններում կգրանցվեն այնպիսի արդյունքներ, որոնք ի նպաստ կլինեն ինչպես իրանցի ժողովրդի, այնպես էլ հայ-իրանական երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ 

Այս մասին դեսպանը հայտարարեց ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատանը մեկնարկած նախագահական ընտրությունների քվեարկության ընթացքում լրագրողների հետ զրույցում: 

«Այսօր ճակատագրական օր է Իրանի և վերջինիս ժողովրդի համար. Իրանի ժողովուրդն առաջիկա 4 տարվա համար ընտրում է իր նախագահին»,- ասաց Սոբհանին։ 

Դեսպանը նշեց, որ սա Իրանի Իսլամական Հանրապետության արդեն 14-րդ նախագահական ընտրությունն է և այն ցույց է տալիս, որ Իրանի կառավարությունը, այն համակարգն ու վարչակարգը, որը ստեղծվում է՝ հիմնված է Իրանի ժողովրդի քվեի և որոշման վրա։

«Այսօր մենք քվեարկում ենք հանուն հզոր Իրանի, հանուն առաջադեմ, երջանիկ և զարգացած Իրանի։ Այսօր առավոտյան ժամը 8։00-ից մեզ մոտ արդեն սկսել են ընտրությունները, և Իրանի այն քաղաքացիները, որոնք բնակվում են Հայաստանում կամ այն իրանցի զբոսաշրջիկները, որոնք գտնվում են Հայաստանում՝ այցելել են այստեղ և իրենց ձայնն են տվել նախագահական ընտրություններում, ինչը նշանակում է, որ Իրանի ճակատագիրը նրանց համար կարևոր է»,- նկատեց դեսպանը և հավելեց, որ ընտրությունների համար նախատեսված է երեք քվեատուփ, որոնցից մեկը շարժական է. առաջին ընտրատեղամասը հենց դեսպանատանն է գտնվում, երկրորդը՝ Երևանի Կապույտ մզկիթում, իսկ երրորդը շրջիկ է և նախատեսված է այն քաղաքացիների համար, ովքեր վատառողջ են, գտնվում են քրեակատարողական հիմնարկներում կամ այլ պատճառներից ելնելով չեն կարողանում այցելել ընտրատեղամասեր։

Մեհդի Սոբհանին մանրամասնեց, որ նախատեսված է ընտրություններն անցկացնել առավոտյան ժամը 8։00-19։00-ն, սակայն օրենքով սահմանված է, որ անհրաժեշտության դեպքում այդ ժամանակը կարող է ավելացվել։

«Ես համոզված եմ, որ Հայաստանում շատ լուրջ և հետևողական են վերաբերում և հետևում Իրանի նախագահական ընտրություններին, և լիահույս եմ, որ այսօրվա ընտրությունների արդյունքում մենք կունենանք այնպիսի արդյունք, որն ի նպաստ կլինի ինչպես իմ սիրելի

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24