Նորոգվել է Սերո Խանզադյանի տուն-թանգարանը

05.12.2016 16:38
2703

Գորիս քաղաքի իշխող բարձունքներից մեկի վրա է կառուցվել հայ մեծանուն արձակագիր Սերո Խանզադյանի տունը: Նրա մահից հետո տունը հետաքրքիր «ոդիսական» է ունեցել, եւ երկարատեւ աշխատանքներից հետո Գորիսի քաղաքապետարանին հաջողվել է  վերջնականապես լուծել տան պատկանելության հարցը: 2015թ. հոկտեմբերից սկսել է իրականանալ գորիսեցիների երազանքը. ունենալ գրողին ու նրա գրական ժառանգությանը հարիր տուն-թանգարան:

Տուն-թանգարանի նորոգման համար ներ է դրվել  69 միլիոն դրամ: Վերանորոգման աշխատանքներն իրականացրել է «Հարսնաձոր»  ՍՊ ընկերությունը: Ամբողջովին հիմնանորոգման է ենթարկվել շինության ներսը, տունն ունի սանհագույց, ապահովված է ջրամատակարարմամբ, նաեւ գազիֆիկացվել է: Նորոգվել եւ ամրացվել են այգու պատերը, դարպասները, շենքի տանիքը եւ այլն: Շինարարական աշխատանքներ են իրականացվել նաեւ շենքի շրջակայքում ու նկուղային հարկում:

Այդ ամենն արժանի է  գովասանքի: Սակայն ասել, թե բոլոր հարցերը հիմնովին լուծվել են, սխալ կլինի. դեռեւս անելիքներ կան տուն-թանգարանի նկուղային հարկի  որոշ հատվածներում եւ շրջակայքում:

Սերո Խանզադյանի տուն-թանգարանից, ինչպես ափիդ մեջ, երեւում է  Գորիս քաղաքը` իր բոլոր փողոցներով ու թաղամասերով: Այսինքն, տուն-թանգարանից քո առջեւ բացվում է  անկրկնելի, դյութիչ մի աշխարհ, որին չես կարող հարեւանցիորեն նայել: Այն անընդհատ ձգում է քեզ, ստիպում  երկար մնալ այդտեղ եւ վայելել Գորիսի հեքիաթային գեղեցկությունն ու վեհությունը:  

ՀՀ կառավարությունն այս տարվա հունիսի 9-ի նիստում հավանության է արժանացրել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ 2016թ. փետրվարի 23-ին ստորագրած 55 միլիոն դոլարի վարկային պայմանագիրը, որով զբոսաշրջային եւ մշակույթի ենթակառուցվածքների բարեկարգում է նախատեսվում: Գումար կհատկացվի նաեւ Գորիսի հանրային ենթակառուցվածքների, շենքերի ճակատային հատվածների, հանրային տարածքների. շենքերի տանիքների, թանգարանների, ճանապարհների, լուսավորության վերականգնման եւ այլ գործերի համար:  Ասել է թե՝ Սերո Խանզադյանի տուն-թանգարանի շրջակայքի  բոլոր հատվածների բարեկարգումը հնարավոր կլինի իրականություն դարձնել, քանզի բխում է  զբոսաշրջությունը տարածաշրջանում խթանելու պահանջից:

Տուն-թանգարանում հիմա դատարկություն է: Ահա ինչու  թանգարանի աշխատակցուհի Արմանուշ Բակունցը կոչ է անում բոլորին` ովքեր ունեն գրողի անձնական իրերից, ձեռագրերից, տեսանյութեր ու ձայնագրություններ, նվիրեն թանգարանին` դրանով իսկ իրենց նպաստը բերելով տուն-թանգարանի ձեւավորմանն ու կահավորմանը:

Թանգարանն աշխատում է  երկուշաբթիից շաբաթ, ժամը 11-17-ը: Թանգարանի բացման հանդիսավոր արարողություն դեռ չի կազմակերպվել: Հուսանք, որ այն յոթ սարի հետեւում չէ:

ԱԼՎԱՐԴ ՄԵՍՐՈՊՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40