ՀՀ-ում մեկնարկել են կենսական նշանակության 12 ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքները

06.11.2020 10:40
3882

#Կենսական_նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման #ծրագրի շրջանակներում հոկտեմբերին և նոյեմբերի սկզբին ՀՀ #մարզերում մեկնարկել են մոտ 67,9 կմ երկարությամբ 12 ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքները։ Կենսական նշանակության ճանապարհներ են վերանորոգվում հանրապետության #Լոռու‚ #Արագածոտնի‚ #Սյունիքի‚ #Արարատի‚ #Արմավիրի‚ #Գեղարքունիքի‚ #Շիրակի մարզերում։

Վերականգնվող ճանապարհներն են՝

►Շիրակ-Կամո (5 կմ)

► Մ6-Եղեգնուտ-Դեբեդ (8.3 կմ)

►Մ1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր (9.9 կմ)

► Մ2-Նորավան (5.3 կմ)

► Հ12-Նորամարգ-Հովտաշեն-Մ2 (4.4 կմ)

► Մ4-Սևան-Աղթամար համալիր- Մ4 (5.3 կմ)

► Մ11-Ախպրաձոր ճանապարհի 2 հատվածները (14.5 կմ)

►Լուկաշին-Հ17 (3.2 կմ)

►Դաստակերտ-Նժդեհ-Ցղունի (5.4 կմ)

►Խոտ (2 կմ)

2020 թվականի ընթացքում հիմնականում կկատարվեն հողային աշխատանքներ‚ ճանապարհների վերականգնումը կավարտվի 2021 թվականին։ Իրականացվելիք աշխատանքները ներառում են գոյություն ունեցող ենթահիմքի քանդում և նոր ենթահիմքի կառուցում, նոր խճային հիմքի կառուցում, հարթեցնող շերտի, ասֆալտբետոնե շերտի տեղադրում, ջրահեռացում, ճանապարհային անվտանգության ապահովում և այլն։

Կենսական նշանակության են այն ճանապարհները, որոնք առնվազն մեկ տրանսպորտային կապ են ապահովում #համայնքի և հիմնական ճանապարհի կամ համայնքի և մարզկենտրոնի միջև՝ առանց միջպետական ճանապարհների։

Նշենք‚ որ Հայաստանի կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակներում ծրագրի մեկնարկից՝ 2009 թվականից ի վեր ՀՀ մարզերում վերականգնվել է ավելի քան 835 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհ։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40