ՀՀ-ում ՌԴ դեսպանի համոզմամբ՝ Հայաստանի և Ռուսաստանի սերտ համագործակցությունը տարածաշրջանի անվտանգության երաշխավորն է

23.02.2019 12:40
1135

Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ Երևանի Հաղթանակ զբոսայգում անցկացվեց հանդիսավոր արարողություն, որին ներկա էին ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը,  ՀՀ եւ ՌԴ զինված ուժերի բարձրաստիճան սպաներ, զինծառայողներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ: Ներկաները ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին Անհայտ զինվորի հուշաքարին` հարգանքի տուրք մատուցելով հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր շնորհավորական խոսքն ուղղեց բոլոր այն մարդկանց, ովքեր ծառայություն են իրականացնում՝ պաշտպանելով իրենց Հայրենիքը, պաշտպանելով Ռուսաստանը, Հայաստանը: Դեսպանն ընդգծեց, որ Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները դարավոր պատմություն ունեն, տարբեր ժամանակներում աչքի են ընկել սերտ համագործակցությամբ: Հայ զինվորները մեծ ներդրում են ունեցել խորհրդային ժամանակների հաղթանակներում, զինված ուժերի զարգացման գործում:  

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի

«Երկու դաշնակից երկրների ՝Հայաստանի ու Ռուսաստանի համագործակցությունը մեր պետությունների, ինչպես նաև տարածաշրջանի անվտանգության երաշխավորն է: Ինչպես գիտեք, Հայաստանում գործում է ռուսական 102-րդ ռազմաբազան, մեր սահմանապահները ներգրավված են Հայաստանի սահմանային պաշտպանության գործում: Դա կարևոր ներդրում է Ռուսաստանի կողմից Հայաստանի անվտանգության համար: Դա արտացոլում է այն մարտական եղբայրությունը, այն եղբայրական հարաբերությունները, որոնք առկա են մեր երկու ժողովուրդների միջև, որով բնութագրվել է մեր դարավոր պատմությունը»,-ասաց դեսպանը:

Ինչ վերաբերում է ռազմական համագործակցության շրջանակներում իրականցվող ծրագրերին, ապա դեսպանը նշեց, որ դրանք կյանքի են կոչվում պարբերաբար: Ռուս զինվորականները ծառայություն են իրականացնում Հայաստանի իրենց գործընկերների հետ սերտ համագործակցությամբ:  

Միջոցառումն ավարտվեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի զինվորական նվագախմբի կատարման հնչյունների ներքո ցուցադրված հայ և ռուս զինվորների հանդիսավոր քայլերթով:

1918թ. փետրվարի 23-ին Կարմիր գվարդիայի ջոկատներն առաջին անգամ հաղթանակ տարան Գերմանիայի դեմ: 1922 թվականին այդ օրը պաշտոնապես հայտարարվեց Կարմիր բանակի օր: Ավելի ուշ ԽՍՀՄ-ում փետրվարի 23-ն սկսեցին նշել որպես Խորհրդային բանակի և ռազմածովային նավատորմի համազգային օր: Խորհրդային միության փլուզումից հետո այդ օրը վերանվանվեց Հայրենիքի պաշտպանի օր:

 

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21