«ՀՀ-ում ռևանշիստական միտումները լուրջ խոչընդոտ են հարաբերությունների կարգավորման գործընթացում»․ Բայրամովը հոդված է հրապարակել

17.03.2025 16:40
611

Ռևանշիստական ​​միտումները Հայաստանում ամենալուրջ խոչընդոտն են Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի՝ «Ադրբեջանի անկախ և ինքնիշխան արտաքին քաղաքականության մոդելը» հոդվածում, որը հրապարակվել է Միլլի Մեջլիսի վերլուծական տեղեկատվական ամսագրում։

«Չնայած Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցություններում ձեռք բերված առաջընթացին, Հայաստանում ռևանշիզմի շարունակվող միտումը, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող Սահմանադրության և այլ իրավական ակտերի դրույթները փոխելու՝ քաղաքական կամքի բացակայությունը, ինչպես նաև արտաքին ուժերի անմիջական աջակցությամբ Հայաստանի արագ սպառազինումը շարունակում են ամենալուրջ խոչընդոտը լինել հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտի համար»,- ասվում է հոդվածում։

Նշվում է, թե այդ հարցերը շարունակում են մնալ Ադրբեջանի դիվանագիտության առանցքը, ինչպես նաև, իբր, «Հայաստանից վտարված շուրջ 300 հազար ադրբեջանցիների իրավունքների վերականգնման խնդիրը»։

Բայրամովի հոդվածում նաև ասվում է, թե պետք է շարունակեն հետևողական, համակարգված և վճռական արտաքին քաղաքական գործունեությունը, որն ուղղված է, իբր, Հայաստանի և նրա կողմնակիցների կողմից Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավը կանխելուն՝ միջազգային հանրությանը բացատրելով Ադրբեջանի  ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սպառնալիքները չեզոքացնելու քայլերը, ինչպես նաև 44-օրյա պատերազմից և դրան հաջորդած Արցախի էթնիկ զտումից հետո այդ քայլերը կասկածի տակ դնելու և սահմանափակելու փորձերը կանխելը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
 

© factor.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10