ՀՀ վարչապետը վստահեցնում է՝ մարտավարական եւ ռազմավարական առումով Նախիջեւանի ուղղությամբ որեւէ փոփոխություն չի եղել

26.06.2018 11:24
1567

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքում է խոսակցություններն այն մասին, թե ադրբեջանական կողմը Նախիջեւանի հետ սահմանին՝ Արենի գյուղի ուղղությյամբ, կարեւոր բարձունք է գրավել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի միջոցով պատասխանելով օգտատեր Սամվել Չախալյանի հարցին, ՀՀ վարչապետն ընդգծեց, որ այդպիսի բան տեղի չի ունեցել, որովհետեւ այն տարածքները, որոնք հիմա տիրապետում է Ադրբեջանը, միշտ էլ եղել են Ադրբեջանի հսկողության տակ: «Այսինքն, այս առումով որեւէ բան չի փոխվել: Որոշակի դիրքերի շարժ է տեղի ունեցել: Եվ ասեմ՝ այն, որ Ադրբեջանը հայտարարում է, որ Երեւան-Լաչին ավտոճանապարհը նշանառության տակ է առել, նրանք, ովքեր տեղյակ չեն, ասեմ, որ 1992-1993 թվականից այդ ճանապարհը նշանառության տակ է, եւ ճանապարհի վրա ազդեցության առումով ոչ մի փոփոխություն բացարձակապես տեղի չի ունեցել: Նախիջեւանի ուղղությամբ տեղի է ունեցել դիրքերի որոշակի տեղաշարժ: Ընդ որում, խոսել մեր կողմից ինչ-որ տարածքների կորստի մասին, ուղղակի անհեթեթություն է: Ինչպե՞ս եք պատկերացնում, որ որեւէ տարածք կորսվի առանց մի հատ կրակոցի: Ադրբեջանը որոշ դիրքեր տեղաշարժել է տարբեր ուղղություններով, ես հիմա չեմ ցանկանում անդրադառնալ թեմային՝ մենք որեւէ դիրք տեղաշարժել ենք, թե չենք տեղաշարժել, եւ ընդամենը ուզում եմ ասել, որ մարտավարական եւ ռազմավարական առումով Նախիջեւանի ուղղությամբ որեւէ բան չի փոխվել, մենք ունենք նույն իրավիճակը, որն ունեցել ենք մի քանի ամիս առաջ»,- ասաց վարչապետը:

Նա հավելեց, որ այնտեղ դիրքերի որոշակի տեղափոխություն է տեղի ունեցել, ինչի պատճառով իրավիճակի որոշակի լարում է եղել, եւ իրավիճակը շարունակում է մնալ որոշակի լարված, սակայն ծայրից ծայր անհեթեթություն է այն քարոզչությունը, որ Ադրբեջանը տանում է այս խնդրի կապակցությամբ: «Մենք հիմա աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի այն մտավախությունները, մարտահրավերները եւ ռիսկերը որոնք կարող են բխել իրադրության այսպիսի փոփոխությունից, դարձնենք կառավարելի»,- մանրամասնեց Փաշինյանը:

Անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին այն մասին, թե Ադրբեջանը վերաբնակեցրել է Նախիջեւանի հատվածում գտնվող Գյուննութ գյուղը՝ վարչապետը նշեց, որ այդ գյուղի տարածքը ինչպես եղել, այնպես էլ շարունակում է լինել մեր զինված ուժերի տեսադաշտում եւ հսկողության ներքո: «Այնպես որ այնտեղ վերաբնակեցման մասին լուրերն անհեթեթություն են: Ռազմական ռիսկի առումով մեզ համար որեւէ էական և շոշափելի փոփոխություն տեղի չի ունեցել: Ես չեմ ասում, որ մենք ընդհանրապես որեւէ մտավախություն չպետք է ունենանք, սակայն չեմ էլ ասում, որ պետք է առանաձնահատուկ լարվածության մեջ լինենք: Մենք պետք է մեր զգոնությունը պահենք բոլոր ուղղություներով, այդ թվում՝ Նախիջեւանի հատվածում»,- եզրափակեց վարչապետը:

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24