ՀՀԿ-ականները հայտարարում են, որ ընտրությունները 22 թվականին պետք է լինեն, սա ոչ կառուցողական է. Փաշինյան

01.10.2018 22:27
1142

Քիչ առաջ ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հանդիպումը: Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սա առաջին շփումն էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմայով: «Մենք մտքեր փոխանակեցինք հարցի վերաբերյալ եւ պայմանավորվեցինք, որ բանակցային գործընթաց սկսվի: Մենք կարծում ենք, որ հնարավորինս արագ պետք է տեղի ունենան ընտրություններ, երկու-երեք ամսվա ընթացքում»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ ինքը հայտնում է իրենց դիրքորոշումը, իսկ ՀՀԿ-ն կհայտնի իր դիրքորոշումը: «Մի փաստարկ կա, որ մամուլում եւս շրջանառվում է, թե խորհրդարանում կարող է նույն արդյունքը լինի, ինչպես ավագանու ընտրություններին եւ 80 տոկոս ձայն հավաքեն եւ նույն պատկերը կարող է լինել: Այդպիսի բան չի կարող լինել, քանի որ Սամանադրությամբ մեկ երրորդը պետք է լինի ընդդիմադիր, այսինքն, ինչ արդյունք էլ գրանցվի, ապագա խորհրդարանաում ընդդիմության ներկայացվածությանը պակաս չի լինի, քան այսօր է, բայց փոխարենը կունենա մեծամասնություն եւ կկարողանա զբաղվել երկրի օրակարգի հարցերով»,-ասաց նա եւ նշեց, որ կունենան լեգիտիմ իշխանություն եւ լեգիտիմ փոքրամասնություն: «Եթե նույնիսկ երկրորդ քաղաքական ուժը հինգ տոկոս հավաքի, բոնուսով լինելու է ԱԺ մեկ երրորդի չափով եւ ունենալու է երաշխիքներ: Այսօր գրոծող կարգավորումները երաշխավորում են, որ ԱԺ մեկ երրորդը պետք է ընդդիմադիր լինի, դա նշանակում է՝ 31 հոգի ընդդիմադիր լինի»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս պահին Հանրապետականները, ըստ էության, հրապարակային հայտարարում են, որ խորհրդարանական ընտրությունները 2022 թվականին պետք է տեղի ունենան եւ ըստ նրա՝ դա ոչ կառուցողական մոտեցում է:

«Այս պահին հանրապետականներն, ըստ էության, մեծ հաշվով հրապարակային հայտարարում են, որ խորհրդարանական ընտրությունները պետք է 2022 թվականին տեղի ունենան, եւ ես ասում եմ, որ դա ոչ կառուցողական դիրքորոշում է, որովհետեւ քաղաքական պրոցեսների արդյունքում բնականորեն ամեն ինչ հանգել է նրան, որ այսօր ՀՀ քաղաքացիների համար թիվ մեկ օրակարգային հարցը խորհրդարանական արտահերթ ընտրություններն են: Մինչեւ դա չլուծվի, ոչ մի ուրիշ հարց երկրում չի լուծվելու, որովհետեւ բոլորը շունչները պահած սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, եւ եթե որեւէ քաղաքական ուժ դիմադրում է այս պրոցեսին, նշանակում է, որ ցանկանում է ժողովուրդը շունչը պահած շարունակի մնա»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հանդիպումից գոհ ու դժգոհի խնդիր չկա: Վարչապետն ասաց, որ բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպելու է եւ ըստ անհրաժեշտության արտախորհրդարանական ուժերի հետ եւս կհանդիպեն:

«Երկու տարբերակ կա, մեկն այն է, որ Սահմանադրական փոփոխություններ ենք ընդունում, մյուսը այն է, որ համաձայնություն ենք ստորագրում, որ այսինչ օրը վարչապետը հրաժարական է տալիս, քաղաքական ուժերը երկու անգամ վարչապետի թեկնածու չեն առաջադրում եւ տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,-ասաց նա եւ նշեց, որ երկու տարբերակներն էլ իրենց առավելությունները եւ ռիսկերը ունեն: Նա ասաց, որ հիմա հնարավոր չէ իրենց հետ կայացրած որեւէ պայմանավորվածություն խախտել, քանի որ վստահությունը ժողովուրդն է:

armtimes.com

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40