ՀՀԿ-ն հավատարիմ է վարչապետի ընտրությանն օժանդակելու հայտարարությանը. Վահրամ Բաղդասարյան

07.05.2018 17:50
1275

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հավատարիմ է նախկինում արված հայտարարությանը եւ բավարար ձայների քանակով կօժանդակի, որպեսզի Հայաստանը մայիսի 8-ին ունենա վարչապետ: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:  «Մնացած զարգացումների մասին քննարկումներ մենք չենք արել: Մենք մինչեւ մայիսի 8-ը ունենք մեր որոշումը՝ օժանդակել վարչապետի ընտրությանը, իսկ դրանից հետո քննարկենք մնացած հարցերը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Բաղդասարյանը:

Բաղդասարյանը մանրամասնեց, որ ՀՀԿ-ն շարունակում է ունենալ նույն մտահոգությունները, որոնց մասին ՀՀԿ խմբակցության պատգամավորները բարձրաձայնել են մայիսի 1-ին խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ: «Մեր հիմնական մտահոգությունները վերաբերում են արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխությանը: Այդ մտահոգությունները շարունակում են մնալ, ինչի մասին տեղյակ է նաեւ Նիկոլ Փաշինյանը: Սակայն մենք, տեսնելով այն իրողությունը, որ ցույցերի դուրս եկած մեր քաղաքացիները, այդ ցույցերի կազմակերպիչներն անդրդվելի են իրենց դիրքորոշումներում, կայացրեցինք որոշում, որ երկրորդ փուլում կաջակցենք պատգամավորների 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին: Երկրում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար մենք քաղաքական որոշում ենք կայացրել օժանդակել, որպեսզի մայիսի 8-ին ընտրվի վարչապետ, քանի որ մեզ համար ամենակարեւորը մեր երկրում կայունություն հաստատելն է»,- նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40