ՀՀ–ն 23 տարի անց կվավերացնի ԱՊՀ–ում մի շարք պայմանագրերի դադարեցման մասին արձանագրությունը

21.03.2024 16:37
770

Այդ պայմանագրերը դադարել են գործել ավելի քան 20 տարի առաջ՝ ԱՊՀ երկրների ղեկավարների կողմից դեռևս 2000 թ. դեկտեմբերին ստորագրված արձանագրության համաձայն։

Հայաստանը կվավերացնի ԱՊՀ շրջանակում մի շարք բազմակողմ պայմանագրերի դադարեցման մասին արձանագրությունը։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

ԱՊՀ երկրների ղեկավարների կողմից դեռևս 2000 թ. դեկտեմբերին ստորագրված արձանագրությունը միայն հիմա է ուղարկվում ՀՀ Սահմանադրական դատարան, որից հետո այն կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը, թեև փաստաթղթում նշված պայմանագրերը վաղուց արդեն կորցրել են իրենց ուժը: ՍԴ–ում կառավարության ներկայացուցիչ է նշանակվել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։

Հիշեցնենք, որ արձանագրության մեջ նշված մի շարք համաձայնագրեր դադարել էին գործողության ժամկետը լրանալու կամ նորացված պայմանագրերի կնքման արդյունքում, իսկ մի շարք այլ համաձայնագրեր՝ Համագործակցության երկրների փոխադարձ համաձայնությամբ:

Առաջին խմբի մեջ են մտնում առևտրատնտեսական համագործակցության բնագավառում փոխհարաբերությունների կարգավորման մասին, ապրանքների տարանցման կարգի մասին, գիտատեխնիկական համագործակցության մասին, զինվորական կադրերի պատրաստման մասին և մի շարք այլ համաձայնագրեր:

Մյուս խմբում ներառված են պաշտպանական բնույթի մի շարք համաձայնագրեր, որոնք կնքվել են անցումային շրջանի համար (ԽՍՀՄ փլուզման և ԱՊՀ ձևավորման միջև)։ Դրանց թվում են զինված ուժերի և սահմանապահ զորքերի մասին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի համաձայնագիրը, ռազմավարական ուժերի վերաբերյալ համաձայնագրերը։

Ներառված է նաև Հայաստանի, Ռուսաստանի և ԱՊՀ մի շարք այլ երկրների միջև անցումային շրջանի ընդհանուր նշանակության ուժերի մասին համաձայնագիրը։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34