Հիբրիդային կրթությունը՝ մեծ երազանքների սկիզբ

18.01.2022 16:17
1063

Մեկնարկեց  «Այբ հիբրիդային կրթություն» անվճար ծրագիրը՝ կրթական երկօրյա տոն պարգևելով Հայաստանի Հանրապետության մարզերից, Արցախից և Երևանից ծրագրում ընդգրկված տասներորդցիներին։ 

«Այբ» հիբրիդային կրթությունը միջազգայնորեն մրցունակ և համապարփակ ծրագիր է, որի հիմքում Արարատյան բակալավրիատն է։ Այն անվճար կրթական հնարավորություն է, որը թույլ է տալու տասներորդցիներին ոչ միայն խորությամբ ուսումնասիրել իրենց նախընտրած բնագիտական առարկան, այլ նաև, ոլորտի առաջատար մասնագետների առաջնորդությամբ, ստացած գիտելիքները ներդնել իրական և հանրային նշանակության նախագծերի մեջ։ Այսօր  կրթական լավագույն մոդելներն աշխարհում հիմնված են հենց նախագծային կրթության վրա։

Ծրագրի շնորհանդեսին մասնակիցներին ողջունեց «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը։ ««Այբ» հիբրիդային կրթությունը կոչված է օգնելու աշակերտներին՝ իրագործելու հավակնոտ նախագծեր, ստանալու միջազգայնորեն մրցունակ նախագծային կրթություն, թևեր տալու ավելի մեծ երազանքների հասնելու համար»,-իր խոսքում նշեց Սոնա Կոշեցյանը՝ շեշտելով գիտության տարբեր ոլորտների գրավչությունը և դրանց կիրառական նշանակությունը։  

Ծրագրում ներառվել է 66 մասնակից, 43 աշակերտ՝  ՀՀ մարզերից և Արցախից, 23-ը՝ Երևանից։ Ծրագրի ավարտին նրանք կստանան միջազգային հավաստագիր՝ իրենց սովորած բնագիտական առարկայից։

«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանի խոսքով՝ կրթությունն անընդմեջ գործընթաց է, և «Այբ» հիբրիդային կրթությունը ստեղծվել է որպես հնարավորություն Հայաստանի բոլոր անկյուններում ապրող տասներորդ դասարանցիների համար՝ ստանալու լավագույն կրթություն՝ առանց իրենց բնակավայրից հեռանալու։  

Երկօրյա շնորհանդեսի ընթացքում մասնակիցները  ծանոթացան ծրագրի դասընթացավարների հետ, որոնք ներկայացրին դասընթացների բովանդակությունը։ Business Development Group ընկերությունն անցկացնելու է «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացը, Startup Armenia ընկերությունը՝ «Նախագծային մտածողություն (Design Thinking) և հետազոտական հմտություններ», PMA ընկերությունը՝ «Նախագծերի կառավարման հիմունքներ»։   

«Ինքնություն և արժեքներ» դասընթացի վարող, «Այբ» կրթական հիմնադրամի ռազմավարական ծրագրերի տնօրեն Մեսրոպ քահանա Արամյանի խոսքով՝ նոր սերունդը պետք է հասկանա, թե որ ժառանգությունն է ուզում զարգացնել, և որտեղ է տեսնում իր ներդրումը։ Յուրաքանչյուր սերունդ իր ներդրումն ունի ազգի գիտակցության, ինքնագիտակցության հզորացման մեջ։

Ռոբին ռոբոտի ստեղծող, ստարտափի հիմնադիր Կարեն Խաչիկյանը ստարտափի ստեղծման իր փորձը պատմեց ծրագրի մասնակիցներին՝ կոչ անելով երեխաներին բաց չթողնել այս բացառիկ կրթական հնարավորությունը։

Մասնակիցները ծանոթացան նաև իրենց նախագծերի ղեկավարների հետ, որոնք ներկայացնում են առաջատար գիտական ու կրթական հաստատություններ, ունեն հարուստ փորձ և նորարար մտածողություն։  Ձևավորվեց ավելի քան տասը նախագծային թիմ, որոնք կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա, կենսաինֆորմատիկա և այլ բնագիտական առարկաների, ինչպես նաև ՏՀՏ-ի իրական նախագծեր են կյանքի կոչելու։

«Այբ» հիբրիդային կրթությունը տևելու է մեկուկես տարի, համադրելու է կրթության առցանց և անցանց մեթոդները, հնարավորություն է տալու աշակերտներին նախագիծ իրականացնելու և խորացնելու իրենց նախընտրած բնագիտական առարկայի գիտելիքները։ Ծրագրվում է, որ հաջորդ փուլով այն կգործարկվի նաև սփյուռքի երեխաների համար՝ դրանով ապահովելով ծրագրի շարունակականությունը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40