Հիմնախնդիրները՝ լուսանկարների միջոցով

26.06.2018 11:43
1225

ՄԱԿ-ի  հայաստանյան   գրասենյակի կողմից հայտարարված կայուն զարգացման նպատակներ ծրագրի շրջանակներում Գորիսի քաղաքային պատկերասրահում հանդիսավորությամբ բացվեց «Իմ սեր, իմ Հայաստան»  խորագրով ցուցահանդեսը: Բացելով ցուցահանդեսը, պատկերասրահի ղեկավարչ Ժիրայր Մարտիրոսյանն ասաց, որ ցուցադրված լուսանկարչական աշխատանքներում Հայաստանն է՝ իր բնությամբ, արարող  իր մարդկանցով եւ ուսանողները հետաքրքիր մոտեցումներ են ցուցաբերել՝ իրական կյանքը լուսաբանելու համար:

Ցուցահանդեսում ներկայացվել են Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական  պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի օպերատորության եւ գեղարվեստական լուսանկարչության ամբիոնի 12 ուսանողների  լուսանկարչական աշխատանքները: Այդ ստեղծագործությունների թեման բազմաոլորտ է՝ ներառելով կայուն զարգացման նպատկները: «2016թ. հունվարի 1-ից պաշտոնապես ուժի մեջ են մտել 2015թ. սեպտեմբերին Նյու Յորքում կայացած` ՄԱԿ-ի Կայուն զարգացման գագաթնաժողովին աշխարհի երկրների առաջնորդների ընդունած` «Վերափոխենք աշխարհը. կայուն զարգացման օրակարգ 2030-ում» ներառված 17 նպատակները: Առաջիկա 15 տարվա ընթացքում, առաջնորդվելով բոլորին վերաբերող այս նոր նպատակներով, երկրները կհամախմբեն իրենց ջանքերը՝ վերացնելու աղքատությունը, պայքարելու անհավասարությունների դեմ և լուծելու կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրները՝ միաժամանակ հետեւելով, որ ոչ ոք չանտեսվի:

Թեեւ կայուն զարգացման նպատակներն իրավաբանորեն պարտադիր չեն, կառավարություններից ակնկալվում է ստանձնել հանձնառություններ եւ մշակել ազգային ծրագրեր` այդ 17 նպատակներին հասնելու համար: Իսկ կայուն զարգացման առաջարկվող 17 նպատակները հետեւյալն են՝

«Ոչ աղքատությանը, ոչ սովին, որակյալ կրթություն, գենդերային հավասարություն, մաքուր ջուր եւ սանիտարական պայմաններ.

մատչելի և մաքուր էներգիա,

արժանապատիվ աշխատանք եւ տնտեսական աճ,

արդյունաբերություն, նորարարություն եւ ենթակառուցվածքներ,

կրճատված անհավասարություն,

պատասխանատու սպառում եւ արտադրություն,

կյանքը ջրի տակ, կյանքը ցամաքում, 

խաղաղություն, արդարություն եւ ամուր հաստատություններ,

համագործակցություն՝ նպատակների համար եւ այլն»:

Իսկ այդ 17 նպատակներին կարելի է հասնել նաեւ հիմնախնդիրները վեր հանելու միջոցով:  Ահա ինչու ուսանողները հիմնախնդիրները լուսաբանել են լուսանկարների միջոցով եւ դրանք ներկայացրել հանրության դատին: Եվ յուրաքանչյուր լուսանկար, որ մի հիմնախնդրի պատմություն է ներկայացնում,  ասես ստիպում է հանդիսատեսին անտարբեր չանցնել ուրիշի ցավի կողքով, լուսանկարները բարձրաձայնում են՝ սա միայն  ցավի տիրոջ ցավը չէ, այդ ցավը բոլորինն է, ամենքինը: Ուրեմն, ազգովի պայքարենք ցավի դեմ եւ գտնենք այն սպեղանին, որ ցավը կվերացնի հիմնովին եւ Հայաստանը կդառնա կայուն զարգացած երկիր:

Գեղարվեստական ղեկավար, ամբիոնի վարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սեւադան ասում է, որ ուսանողներին թեմաների ընտրության հարցում ոչ  մեկը չի ուղղորդել, չի կողմնորոշել, նրանք  ազատ են եղել ընտրության հարցում, ինքնուրույն են ընտրել:

Եվ, բացի դրանից, ուսանողներն ապրել են ուրիշի ցավով եւ ցավն այդ առել լուսանկարչական ապարատի  օբյեկտիվում եւ ստացվել են բնական, հրաշալի լուսանկարներ:

Համլետ Հարությունյանն ասում է.

- Համացանցը լի է նմանատիպ լուսանկարներով, սակայն դրանք ինչ որ առարկայի, երեւույթի զուտ մեխանիկական արտացոլանքն են: Իսկ այս լուսանկարներում զգում ես, որ նպատակ կա, առաքելություն կա, արվեստի շունչ կա:

Լաուրա Խաչատրյանը գորիսեցի   է, վաղուց ապրում է արտերկրում: Նա նույնպես նկարում է եւ արտերկրում բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել: Նա, իր կարծիքը կիսելով, ասաց.

- Երիտասարդությունն ամեն ինչ նկատում է, նա կողքանց չի նայում հիմնախնդիրներին, եւ ֆիքսում դրանք: Զգում ես, որ նրանք ապրել են այդ պահով եւ նրանք հիմնախնդիրներ այնպես են ներկայացրել, որ չես կարող չմտածել դրանց  լուծման մասին: Ու բարու հաղթանակ կա լուսանկարներում: Անտուն երեխաներն ապրում են լքված , անպիտանի չօգտագործվող  մի մեքենայում, ահավոր է , բայց նրանց ձեռքին ծաղիկ կա: Եվ այդ ծաղիկը հիմնախնդրի լուծման խորհրդանիշն է:

Սիլվա Ասատրյանը Գորիսի արվեստի դպրոցի ղեկավարն է: Նա հիացած է ուսանողների լուսանկարչական աշխատանքներով: Գտնում է, որ ուսանողներն օժտված են գեղարվեստակն զգացողությամբ եւ որն էլ հիմք է հանդիսացել հիմնախնդիրները գեղարվեստորեն վեր հանելուն: Եվ բռնազբոսիկ ոչինչ չկա լուսանկարներում: Պարզություն է, խորություն, գաղափար:

Նկարչուհի եւ ուսուցչուհի Նվարդ Բալասանյանի  համար գնահատելի է , որ այսպիսի սերունդ է մեծանում ու նրա մեջ կա հասարակությանը հուզող խնդիրները վերհանելու ցանկություն: Նրանց լուսանկարներում մեր կեցությունն է, մեր կենցաղը, մեր գիտակցությունը՝ սկսած լվացքից մինչեւ... Անգամ լվացքն է  խոսուն:

-Այս աշխատանքները մոտենում են գեղանկարչությանը, լուսանկարներում շարժում կա, սառած պատկերներ չկան եւ շատ խոսուն են «սա էլ Խաչիկ Հայրապետյանի կարծիքն է:

Կարծիքներ, կարծիքներ, բոլորն էլ դրական, բոլորն էլ ոգեշնչող…

Այս ցուցահանդեսը շրջիկ է : Գորիսից հետո այն  կհյուրընկալվի Գյումրիում, սահմանամերձ համայնքներում:

Ալվարդ Մեսրոպյան

Յակոբ Այնթապլեանը և Դավիթ Գասպարյանը՝ «Սյունյաց երկրի» խմբագրությունում

27.10.2026 15:29

Գերագույն առաջնորդը լիովին առողջ է․ Ղալիբաֆ

27.10.2026 14:30

ԱԺ-ում քննարկվում է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական համագործակցության համաձայնագիրը

27.10.2026 14:28

Կառավարությունն առաջարկում է հունիսի 23-ը սահմանել Հանրային ծառայողի օր

27.10.2026 12:52

Սա Իրանի տարածաշրջանային հզորության և առաջնորդության անուղղակի, սակայն փաստացի ճանաչում է․ իրանագետ

27.10.2026 12:38

Գրքի շնորհանդես Կապանի էլեկտրոնային գրադարանում

27.10.2026 12:23

Մենք պետք է վահան լինենք ոչ միայն ֆիզիկապես, այլև բարոյապես, մշակութային առումով և հոգեբանորեն․ Իգոր Զարգարյան

27.10.2026 11:28

Արցախը հայաթափեցիք, հայկական հետքը ջնջում եք, հիմա էլ ներողությո՞ւն եք պահանջում

27.10.2026 11:19

Իսրայելում խորհրդարանական ընտրություններ են

27.10.2026 11:05

Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 27-րդ տարելիցն է

27.10.2026 10:42

Իրան-Ռուսաստան հարաբերությունները ամրապնդվում են, և մենք ձգտում ենք ամրապնդել բազմաբևեռությունը․ Փեզեշքիան

26.10.2026 19:13

Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից, որոնք 30 տարվա ընթացքում չեն կարողացել վերադառնալ իրենց «հարազատ բնօրրանները». Հաջիև

26.10.2026 16:38