Հին անձնագրերը պետք է հետզհետե դուրս գան շրջանառությունից

02.11.2021 11:45
1234

Ոստիկանությունն ակտիվ քայլեր է ձեռնարկում կենսաչափական տվյալներ պարունակող նոր համակարգի ներդրման ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը` պատասխանելով անձնագրի վավերականության ժամկետի մասին փոփոխության վերաբերյալ պատգամավորներից մեկի հարցին:

«Այդպիսով, մենք փորձ ենք անելու մեր հանրությանը տրամադրել բացառապես կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրեր, այսինքն՝ հին անձնագրերը պետք է հետզհետե դուրս գան շրջանառությունից։ Եվ եթե մենք դեռևս 2022 թվականին տրամադրենք 10 տարի վավերականության ժամկետով հին նմուշի անձնագիր, մենք ստիպված ենք լինելու մինչև 2032 թվականը կիրառել և հանրապետությունում շրջանառել հին նմուշի անձնագրերը։ Այս փոփոխության նպատակը բացառապես այդ հանգամանքով է պայմանավորված։

Բազմիցս շրջանառվում է նաև այն թեզը, թե այս կերպ խախտում ենք որոշակի միջազգային պայմանագրեր։ Ո՛չ, չենք խախտում, որովհետև ունենք այլընտրանք։ Այսօր ևս շարունակում են տրամադրվել կենսաչափական անձնագրեր 10 տարի վավերականության ժամկետով։ Խոսքն այդ անձնագրերին չի վերաբերելու, այլ վերաբերելու է բացառապես հին նմուշի անձնագրերին»,- ասաց Ֆիդանյանը։

Փոխոստիկանապետը հավելեց, որ խոսքն առայժմ նախագծի մասին է, որը դրվել է հանրային քննարկման։

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24