Հիշատակդ անմար, ՊՈԵՏ

20.04.2026 11:58
335

142 տարի առաջ` 1884 թվականին, Արևմտահայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիք գյուղում ծնվել է Դանիել Վարուժանը (Դանիել Չպուքքյարյան): Մեկը եղեռնազարկ բանաստեղծներից, ում նախախնամությունն ընդամենը տասը տարվա բանաստեղծական-ստեղծագործական կյանք էր բաշխել (1905-1915 թվականներ):

Նոր էր ոտք դրել դպրոցի շեմին, երբ 1894-1896 թթ. ջարդերի ալիքը հասավ հայրենի Սեբաստիա: Կոտորածի տեսարանները հետագայում արտացոլվեցին նրա պոեզիայում:

Վարուժանը եվրոպական կրթություն էր ստացել: Ավարտել էր Բելգիայի Գենտ քաղաքի համալսարանը, որտեղ 1958 թվականից տեղադրված է նրա հուշաքանդակը: Բուհն ավարտելով` բախտ չորոնեց օտար ափերում: Վերադարձավ հայրենի Սեբաստիա, զբաղվեց մանկավարժությամբ: Ապա անցնելով Պոլիս` գրական-հասարակական և մանկավարժական գործունեություն ծավալեց:

Դրան զուգահեռ` մեկը մյուսի հետևից ընթերցողի սեղանին դրեց բանաստեղծական ինքնատիպ ժողովածուներ: Առաջինը լույս տեսավ 1906-ին «Սարսուռներ» վերնագրով: Վարուժանին իրական հռչակ բերեց «Ցեղին սիրտը» գիրքը (1909 թվական), որը բացառիկ ընդունելություն գտավ: Ժամանակի շունչն է բերում այս գիրքը, եղեռնի և ազգային-ազատագրական մաքառումների արձագանքը:

Բանաստեղծական նոր որակներ և ընկալումներ պոեզիա բերեց երրորդ` «Հեթանոս երգեր» գիրքը (1912 թվական): Իսկ վերջին` «Հացին երգ» ժողովածուն լույս տեսավ նրա մահվանից հետո` 1921 թվականին, որում ստեղծեց հայ գյուղի համակողմանի պատկերը` ցորենի ալեծուփ արտերից մինչև հայ շինականը` անսպառ մարդասիրությամբ:

Վերահաս աղետը` Հայոց մեծ եղեռնը անկատար թողեց մտահղացումներ և երազանքներ: Վարուժանը պիտի գրեր «Գինիին երգը»,
«Հայ հոմերագիրքը», այլ գործեր: Չնայած դրան` սերնդակից բանաստեղծների հետ եկավ վերջ դնելու հոգու և մտքի խեղճությունը պոեզիայում:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40