Հիշում եւ պահանջում են նաեւ Խոտ գյուղում

29.04.2015 17:34
2478

Հիշում եւ պահանջում են նաեւ Գորիսի տարածաշրջանի Խոտ գյուղի մարդիկ: Իսկ դա իր արտահայտությունն է գտել հուշաքարի տեղադրմամբ: Եվ Հայրենական մեծ պատերազմում զոհված խոտեցիների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ուր տեղադրված է հուշաքարը, հավաքվել են մարդիկ: Եկել են իրենց խոնարհումն արտահայտելու, եկել են 1915թ. Օսմանյան Թուքիայում սպանված 1,5 միլիոն հայերի հիշատակի առջեւ խոնարհվելու: Ու նաեւ ասելու, որ 100 տարվա ցավն իր գույնն ունի, որ վերքը չի սպիանալու` մինչեւ հայոց դատն արդար լուծում չստանա:

Գյուղի դպրոցականներին է տրվում հուշաքարը բացելու պատիվը: Խոտի գյուղապետ Մարտիրոս Գրիգորյանն ասում է.

– Մեր գյուղում համայնքի անունից հուշաքար տեղադրեցինք ի հիշատակ 1915-ի անմեղ զոհերի: Գտնում ենք, որ սա ուշացած հուշաքար է, բայց եւ ուշացած չէ: Այսուհետ մեր ժողովուրդն էլ կկարողանա միշտ ոգեկոչել անմեղ զոհերին: Այս հուշաքարը նաեւ մեր պահանջատիրության արտահայտությունն է: Եվ մեր պահանջատիրությունը հիմա նոր թափ է առնում եւ կշարունակվի` մինչեւ կգա արդար հատուցման ժամը:

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ով մասնակցում է հուշաքարի բացման արարողությանը, ասում է.

– Պատմությունից մենք պետք է դասեր քաղենք, լինենք միասնական: Մեր կոչերը, հորդորները ոչ ոք չի լսի, եթե մենք չկարողանանք վրեժխնդիր լինել: Ես համոզված եմ, որ միայն ուժով կարող ենք մեր ցավին դարման անել, մեր ցավը թեթեւացնել: Մեկ անգամ եւս մեր խոնարհումը բերենք մեկ ու կես միլիոն զոհերին ու աշխարհի բոլոր հայերին ցանկանք, որ նրանք ունենան սյունեցու ոգի` ի փառս Հայաստան աշխարհի հավերժության ու արդար հատուցման:

Հուշաքարի բացմանը գյուղի դպրոցականները հանդես եկան ասմունքով: Նրանք նաեւ պահանջատեր են ու ասում են` «Օսմանյան Թուրքիան պետք է կատարած իր ոճրագործության համար պատասխան տա», «Մենք պահանջատեր ենք, մեր ձայնը պիտի հասնի նաեւ աշխարհի հզոր պետություններին, որ նրանք նույնպես ճանաչեն Հայոց ցեղասպանությունը», «Պահանջում ենք հետ վերադարձնել մեզնից խլված հողերը, բոլորը ճանաչեն Հայոց ցեղասպանությունը» եւ այլն:

Հուշաքարի բացմանն աշակերտները մասնակցեցին նաեւ պաստառներով: Ամեն պաստառ մի պահանջ ու բովանդակություն ուներ` արդար լուծում հայոց հարցին: Դպրոցականները պատրաստել էին նաեւ անմոռուկներ, որ բաժանեցին հավաքվածներին:

ԱԼՎԱՐԴ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25