Հլա որ մարզպետ Վահեն սպառնացել է Գորիսի ավագանու անդամին

19.09.2017 15:02
1857

Սեպտեմբերի 15-ին Գորիսի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում Գորիսի համայնքապետարանի աշխատակազմին եւ ենթակա կազմակերպությունների աշխատակիցներին ներկայացվեց համայնքի ղեկավարի նորանշանակ պաշտոնակատար Առուշ Առուշանյանը:


Մարզպետ Վահե Հակոբյանը դրանից հետո այցելեց համայնքապետի աշխատասենյակ՝ շփվելու (ինչպես ինքը հայտարարեց) համայնքի ավագանու հետ:


Պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում առաջին անգամ համայնքապետարան այցելած մարզպետից ավագանու անդամներն ակնակալում էին անկեղծ զրույց, ավագանու եւ մարզպետի միջեւ առկա սառնության հաղթահարում, համայնքի առջեւ ծառացած հիմնախնդիրների քննարկում, համագործակցության ուղիների ուրվագծում, ամեն ինչ նոր էջից սկսելու պատրաստակամություն՝ հանուն Գորիսի:


Բայց նա, ինչպես վկայում են ավագանու անդամները, համայնքապետի աշխատասենյակ մտավ (այդտեղ էին ավագանու անդամները հավաքվել) տրիումֆատորի կեցվածքով, «մահակը» ուսին, սպառնալից տոնով եւ անհարկի հաթաթաներով, ինչ-որ մարդկանց նվաստացնելու, ինչ-որ «ռազբորկա» անելու վճռականությամբ, հիստերիայի վիճակում գտնվողի անթաքույց նշաններով:


Հիստերիկությունն առհասարակ հոգեկան-նյարդային ծանր վիճակ է: Նման իրավիճակում հայտնված մարդն ընդունակ է ամեն ինչի: Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլին, օրինակ, նման վիճակում վերցրեց սեփական փողկապը եւ սկսեց ուտել (հավանաբար հիշում եք): Վահե Հակոբյանը չփորձեց ուտել սեփական փողկապը կամ թաշկինակը, բայց դրսեւորեց ոչ պակաս տարօրինակ ու տենդագին վարք: Դիմելով ավագանու անդամ Կարեն Լազարյանին, հեգնական տոնով հարցրեց՝ «Հլա որ քոլեջի տնօրե՞ն ես»:


Սպասելի էր համարժեք պատասխանը՝ «Հլա որ քոլեջի տնօրեն եմ, ինչպես դու հլա որ մարզպետ ես»:
Ամեն ինչ, մինչ այդ, ավելի տհաճ սկիզբ էր ունեցել:


Ավագանու ոչ բոլոր անդամներն էին ներկայացել հայտարարված հանդիպմանը, ինչը չէր վրիպել մարզպետի աչքից:


- Բա ո՞ւր են, ուզում էին ինձ տեսնել, հարցեր տալ, - խրոխտ հարցրեց մարզպետը:


- Ովքեր ուզում էին ձեզ տեսնել, այստեղ են, - արձագանքեց Կարեն Լազարյանը:


- Տեսա՞ք:


- Տեսանք:


- Ո՞վ ես դու…


Մոտ տասը րոպե տեւած «շփումն» անցավ ծայր աստիճան  լարված մթնոլորտում:


Մարզպետը պահանջեց իրեն ուղղել այն հարցերը, որոնց մասին նշվել էր ավագանու 2017թ. հունիսի 28-ի ուղերձում՝ հայտարարելով. «Կամ հիմա տվեք հարցերը, կամ՝ երբեք»:


Ավագանու անդամ Կարեն Լազարյանն էլ ի պատասխան ասաց. «Իրոք որ հարցեր ունենք Սյունիքի մարզպետին, բայց վարչապետին հղած ուղերձում հստակ խնդրել ենք, որ այդ դեպքում ներկա գտնվեն նաեւ տարածքային կառավարման ու զարգացման նախարարը, Ազգային Ժողովի սյունեցի պատգամավորները: Մենք դեռ ուղերձի պատասախանը չենք ստացել: Իսկ եթե ուզում եք ձեզ հետ առանձին քննարկում կազմակերպել, ապա կհրավիրենք ավագանու նիստ եւ կներկայացնենք միայն ձեզ վերաբերող հարցերը»:


Այդ ժամանակ կոտրած գդալ Վարդան Դավթյան փոխմարզպետը մեջ ընկավ. «Կարծում եմ՝ եթե մարզպետն այստեղ է, ապա նախարարի եւ պատգամավորների ներկայությունը պարտադիր չէ…»:
- Դու էլ այդպես կարծիր, բայց ուղերձով այլ ձեւաչափ ենք խնդրել, - արձագանքեց ավագանու անդամը:


- Ինչպե՞ս եք խոսում մարզպետի տեղակալի հետ, մենք էլ քո մասին ենք շատ բան կարծում…


Այս հոխորտանքից հետո մարզպետը հանկարծակի վեր կացավ եւ հեռացավ՝ ընդհատելով հանդիպումը:


Ինչպե՞ս բնութագրել մարզպետի՝ սպասված հանդիպումը հանկարծակի ընդհատելու եւ հեռանալու քայլը՝ փախուստ իրականությունի՞ց, նորմալ բանավեճի մասնակցելու անկարողությո՞ւն, ցասումի պոռթկո՞ւմ, պատերազմի նոր փուլի սկի՞զբ…


Անկեղծորեն՝ ափսոս, որ համայնքի ավագանու եւ մարզպետի միջեւ առաջին հանդիպումն ունեցավ նման ընթացք:


Իսկապես, միայն ինքնասիրահարված, փառասիրությունից փքված, բայց եւ խուճապի մեջ գտնվող մարդը կարող էր նման պահվածք դրսեւորել, որը պատիվ չի բերում Սյունիքի մարզպետի աթոռը զբաղեցնող անձնավորությանը:


Հիմա սպասենք, թե հլա որ մարզպետ Վահեն ինչ է անելու Կարեն Լազարյանին: Մոտ երկու ամիս առաջ էր խնդրել-աղաչել-շահագրգռել դատախազությանը՝ անպայման մի բան գտնել-հորինել-սարքել ավագանու անդամի դեմ, ինչի ուղղությամբ էլ ակտիվությամբ եւ խոնարհաբար աշխատում է մարզի դատախազությունը:


Արդյո՞ք մարզպետը նորից կդիմի դատախազություն, արդյո՞ք Քաջարանի կոմբինատից նոր փողեր կուղղվեն համապատասխան տեղեր՝ Կարեն Լազարյանին պատժելու համար, արդյո՞ք քրեական աշխարհի հեղինակություններին ոտքի հանելու նոր փորձեր կարվեն, արդյո՞ք նոր անանուն նամակներ կծնվեն եւ ֆեյսբուքյան  նոր կեղծ էջեր կբացվեն…


Տեսնենք:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Կասեցնե՜նք դպրոցների փակման գործընթացը. Արամ Մանուկյան

03.06.2026 23:12

Թոշակները կրկնապատկվելու են, ձեր ապահովված կյանքը իմ պարտականությունն է. Ռոբերտ Քոչարյան

03.06.2026 23:02

Ծանր վիճակ է, ինքնություն ենք կորցնում. Սամվել Կարապետյան

03.06.2026 22:41

Ճակատագրական ընտրության առաջ ենք՝ կա՛մ պաշտպանում ենք մեր ինքնությունը, կա՛մ կորցնում ենք. Արամ Վարդևանյան

03.06.2026 22:14

Հայաստանի քաղաքացիները պետք է փրկեն իրենց երկիրը ընտրություններում. Զախարովա

03.06.2026 22:05

Ադրբեջանի ամենահզոր զենքը Նիկոլ Փաշինյանն է. Աննա Գրիգորյան

03.06.2026 21:41

Փաշինյանի հետ միջադեպի մեջ հայտնված կինը կոչ է անում գնալ ընտրության, չվախենալ կարծիք հայտնելուց

03.06.2026 21:25

Նարեկ Կարապետյանը հրապարակում պատռեց «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի փաստաթուղթը

03.06.2026 21:01

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց արցախահայության ներկայացուցիչներին

03.06.2026 20:35

«Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Հանրապետության հրապարակում՝ ուղիղ

03.06.2026 19:58

Չկա՛ Նիկոլ՝ չկա՛ պրոբլեմ, չկա՛ պատերազմ, չկա՛ ճգնաժամ. ազատվենք «Ալիևի մարզպետից». Քոչարյան

03.06.2026 19:33

TRIPP-ը կարող է դառնալ տարածաշրջանում առևտրի կենտրոնական հանգույց՝ հեղափոխելով Հայաստանի ռազմավարական դիրքը. Ռուբիո

03.06.2026 17:38