Շուշան Ստեփանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար

12.03.2020 18:25
1154

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով Շուշան Ստեփանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Շուշան Շահենի Ստեփանյան

Զինվորական կոչումը՝ մայոր

Ծնվել է 08.08. 1988թ., ԱՀ  ք. Հադրութում

1995-2005թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է ք. Հադրութի Մ.Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցը

2005-2009 թթ. սովորել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, որն ավարտել է գերազանց առաջադիմությամբ

2007-2009 թթ. աշխատել է «Հետք» էլեկտրոնային պարբերականում` որպես հետաքննող լրագրող

2009թ. ընդունվել է պայմանագրային զինվորական ծառայության՝ որպես ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» թերթի ռազմաքաղաքական տեղեկատվության և զինծառայողների գաղափարախոսական բաժանմունքի թղթակից

2013 թ. նույն թերթի խմբագրության մշակույթի և հասարակայնության կապերի բաժանմունքի թղթակից

2015-2016 թթ. նույն թերթի խմբագրության զորքերի առօրյա գործունեության լուսաբանման բաժնի խմբագիր

2017 թ. նույն թերթի խմբագրության զորքերի առօրյա գործունեության լուսաբանման բաժնի պետ

2018 թ. «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկի մամուլի բաժնի թղթակից

2019 թ-ից ծառայում է ՀՀ զինված ուժերում

2009 թ. թիմի կազմում ճանաչվել է European Journalism Centre-ի կողմից կազմակերպված հետաքննական լրագրության ուսումնական մրցույթի հաղթող և վերապատրաստվել Նիդերլանդներում

2014թ վերապատրաստվել է ԳԴՀ ԶՈւ Ինֆորմացիայի և կոմունիկացիայի ակադեմիայում

Պարգևատրվել է «ՀՀ ԶՈւ 20 տարի» , «Ծ.Հ.Ս. Իսակով», «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի, «Մարշալ Բաղրամյան» մեդալներով, պատվոգրերով:

Հայրը` Շահեն Ստեփանյանը, ղարաբաղյան պատերազմի ակտիվ մասնակից է,  հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40