Հոգին աւանդեց մեր եղբայր Արդէն Շելլեֆեանը

09.11.2019 17:53
1517

Այսօր Արեւմտեան Հայաստանի նախագահական խորհուրդը, Ազգային խորհուրդը, Կառավարութիւնն ու Արեւմտեան Հայաստանի Խորհրդարանը ցաւով տեղեկացան Մկրտիչի եւ Երջանիկի որդի՝ Պարոն Արդէն Շելլեֆեանի մահուան մասին:

Արդէն Շելլեֆեանը՝ արմատներով Մուշէն, ծնած է   25 Սեպտեմբեր 1951թթ եւ մեծցեր է Պոլիսոյ մէջ: Աւարտեր է Զուիցերիոյ Լոզանի համալսարանը: Ան ունէր տնտեսագիտութեան դոկտորի աստիճան եւ իր գիտելիքներով կ’օգնէր աշխարհի տարբեր ֆինանսական եւ արտադրական ընկերութիւններուն: Ան աւելի քան 12 տարի Ժընեւ գտնուող «Ֆրանկ Միւլլեր» ընկերութեան  գլխաւոր խորհրդատուն եղած է, ինչպէս նաեւ «Արցախբանկ»-ի տնօրէններու խորհուրդի անդամ եւ նախագահ:

 Արդէն Շելլեֆեանը եղած է Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահական խորհուրդի անդամ, Արեւմտեան Հայաստանի պետական հեռուստատեսութեան հիմնադիր: Ան իր ամբողջ կեանքին ընթացքին նուիրուեր է հայ ժողովուրդի իրաւունքները վերականգնելու եւ Արեւմտեան Հայաստան պետութեան ինքնիշխանութիւնն ու իրաւունքները պաշտպանելու գործին:

MITANNI հիմնադրամի նախագահ Արդէն Շելլեֆեանը հայ ազգի հնագոյն պատմութեան վերաբերեալ բազմաթիւ գիրքերու նախաձեռնողն էր: Անոր համար գլխաւորը եւ հիմնական մտահոգութիւնը  եղած է հայ ժողովուրդի պատմական ճշմարտութեան վերականգնումը:

Արդէն Շելլեֆեանը, տնտեսագէտ, մտաւորական, պատմաբան, պոլիգլոտ, իրաւապաշտպան, պետական գործիչ, ջերմեռանդ պաշտպան եւ ուղղակի մարդ’ Արեւմտեան Հայաստանէն, ով  յանկարծակի լքեց մեզ: Երկու օր առաջ ան դեռ կ’աշխատէր Սեւրի պայմանագիրի հարիւրամեակը կազմակերպելու աշխատանքներուն վրայ:

Այսօր Արեւմտեան Հայաստանի նախագահական խորհուրդը, Ազգային խորհուրդը, Կառավարութիւնն ու Արեւմտեան Հայաստանի Խորհրդարանը միասնականօրէն իրենց ցաւակցութիւնը կը յայտնեն հանգուցեալ Պարոն Արդէն Շելլեֆեանի կնոջը, երեխաներուն, անոր ամբողջ ընտանիքին եւ մտերիմներուն:

Արդէն Գրիգոր Շելլեֆեան’ հանգչի՛ր խաղաղութեամբ: Մինչ նոր հանդիպում Արդէն:

Արմենակ Աբրահամաեան

Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40