Րաֆֆու մտքերն արդիական են նաև մեր օրերում

23.02.2024 10:47
1072

Փետրվարի 23֊ը հայ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Րաֆֆու՝ Հակոբ Մելիք֊Հակոբյանի  ծննդյան օրն է։ Գեղարվեստական խոսքի նորարար էր Րաֆֆին, ով ընթերցողի սեղանին է դրել պատմվածքներ, վիպակներ, վեպեր ինչպես նաև հրապարակախոսական և գրական֊քննադատական հոդվածներ, որոնցում ընթերցողի մեջ փորձում էր արթնացնել ազգային֊ազատագրական ոգին։

Ապարդյուն համարելով հայկական հարցի լուծման դիվանագիտական ուղին՝ Րաֆֆին առաջադրել է ազգային֊ազատագրական պայքարի գաղափարը։ Հայրենասիրական մտքեր են շաղ տված նրա վեպերում և վիպակներում՝ «Խենթը», «Կայծեր», «Դավիթ Բեկ»։ Վիպասանը պատգամում էր՝ անցյալը ուղղել չենք կարող, խոսենք ներկայի վերաբերմամբ։ Նաև մատնանշում էր ազգի ամենաթույլ կողմերը՝ հայ ժողովրդի դժբախտության պատճառը համարելով անմիաբանությունը. «Մենք հայ ենք, աստծու անեծքը գրած է մեր ճակատի վրա։ Անմիաբանությունը, երկպառակությունը, նախանձը, թշնամությունը և հազար ու մեկ այս տեսակ չարություններ շատ ժամանակներից բույն են դրել մեր հոգու մեջ, և մենք կրում ենք այդ մեղքերի պատիժը։ Թշնամին մեղավոր չէ, եթե մեր մեջ սիրտ լիներ, միություն լիներ, հիմար թշնամին ի՞նչ կարող էր անել»։ Այս մեջբերման մեջ ասվածը կարելի է համեմատել մեր ժամանակների հետ։

Ցավոք սրտի, մեկուկես դար հետո անմիաբանության և համերաշխության պակասը շարունակում է գոյություն ունենալ հայ հասարակության մեջ, որի հետևանքն են այս ծնկած վիճակը և անհեռանկար ապագան...

 

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40