«Հոգու թռիչքին»՝ ստեղծագործական նոր թռիչք

11.06.2021 14:42
2364

Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում տեղի ունեցավ «Հոգու թռիչք» վոկալ-գործիքային անսամբլի ելույթը (գեղարվեստական ղեկավար՝ Շուշանիկ Գեւորգյան): Գերլարված մեր ժամանակներում (կորոնավիրուսի համավարակ, պատերազմի պատճառած անամոք վերքեր)  սա մի պատեհ առիթ էր թոթափելու օրվա լարվածությունը, մանավանդ ընտրական  քարոզարշավի,պատգամավորության թեկնածուների երբեմն բարոյականության ոչ մի շրջանակում չտեղավորվող՝ միմյանց հանդեպ ունեցած «փոխհրաձգությունների» համատեքստում:

Իսկ անսամբլի ելույթը ներառում էր ինչպես հեղինակային (Շուշանիկ Գեւորգյան), այնպես էլ ժամանակակից ու դասական ստեղծագործություններ (Առնո Բաբաջանյան, Էնիո Մարիկոնե եւ այլն): Համերգի ավարտին հանդիսականները անկեղծ ծափողջույններով ու ծաղկեփնջերով վարձատրեցին Շուշանիկ Գեւորգյանի ղեկավարած անսամբլի երաժիշտներին՝ մեներգչուհի Հասմիկ Մարտիրոսյան, ջութակահարներ Լիաննա Սողոմոնյան եւ Լիլյա Ղազարյան, կլարնետ Ալեն Սահակյան, բաս կիթառիստ Սամվել Ալեքսանյան, հարվածային գործիքներ՝ Էդուարդ Հարությունյան:

Մնում է «Հոգու թռիչք» համերաշխ կոլեկտիվին ստեղծագործական նոր թռիչքներ ցանկանալ:

 

 

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40