Հորդորակ բայերի ելակետային ձևերի սխալ գործածության մասին

28.02.2020 14:06
1405

Հայերենի բայերի ելակետային ձևերը  կազմվում են երկու վերջավորությամբ՝ ԵԼ և ԱԼ: Այսպես՝ գործել, շահել, զեղչել, թպրտալ, թնդալ, զղջալ: Վերջավորությունների Ե և Ա ձայնավորները պահպանվում են բայական տարբեր ձևերում, ինչպես՝ գործեցինք, զեղչեց, թնդացին, զղջաց և այլն: 

Կան նաև բայեր, որոնք ունեն խոնարհման զուգաձևություն, օրինակ՝ սարսռալ / սարսռել բայը ենթարկվում է թե՛ Ա, թե՛ Ե խոնարհման, այսպես՝ սարսռացի, սարսռացիր, սարսռաց կամ սարսռեցի, սարսռեցիր, սարսռեց: Այդպես էլ ափսոսալ և ափսոսել, փողփողալ և փողփողել, վետվետալ և վետվետել «թեթև՝ աննկատելի ալիքներով ծփալ», ոստոստալ և ոստոստել «հաճախակի ոստյուններ անել», հաչել և խոսակցական հաչալ, հեծեծել և խոսակցական հեծեծալ «հառաչել, ողբալ» և այլն:

Միայն մեկ բացառություն կա: Հայերենի ամենագործածական բայերից  ասել-ը, որն անկանոն բայ է, պատկանում է Ե խոնարհման, սակայն ժամանակային որոշ ձևեր կազմելիս   ենթարկվում է Ա խոնարհման՝ ասացի, ասացիր, ասաց (հմմտ. ասացվածք, հեքիաթասաց, ասացող), ոչ թե ասեցի, ասեցիր, ասեց և այլն։ Ե-ով կազմված ձևերը բնորոշ են խոսակցական լեզվին:

Նույնքան հաճախական է խոսել բայը, որը, ի տարբերություն ասել-ի, կանոնական է. բայական դիմավոր և անդեմ ձևեր կազմելիս կիրառվում է Ե-ն: Այսպես՝ խոսեցի – խոսեցիր – խոսեց,  խոսել (է) – խոսելու – խոսելով – խոսած, խոսի՛ր…

Իսկ երբ ընտրվում է ելակետային սխալ ձևը, սկսվում է սխալների շղթան: Այսպես՝ խոսալ – խոսացի – խոսացիր – խոսաց,  խոսացել (է) – խոսալու – խոսալով – խոսացած, խոսա՛… Գրական հայերենում, մասնավորապես պաշտոնական խոսքում այս բայաձևերն անընդունելի են: Նրանց հաճախական գործածությունը հատկապես սերիալներում և հեռուստատեսային հաղորդումներում անտանելի է դարձել:

Մի շարք բայերի պարագայում ևս ելակետային սխալ ձևեր են ընտրվում, ինչպես՝ գովալ (փոխանակ՝ գովել), ծիծաղալ (փոխանակ՝ ծիծաղել), որը շղթայական սխալի պատճառ է դառնում և խաթարում հայերեն խոսքը:

Հիմք ընդունելով ասվածը՝

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ
հատկապես պաշտոնական և հանրությանն ուղղված խոսքում հետևել գրական լեզվի կանոնին:

 

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40