Հրաշագործ բժշկապետին՝ Համլետ Գրիգորիչին

06.06.2021 11:22
9137

Մեծարգո պարոն Հայրապետյան

Ես արդեն իմ հայրենի բնակավայրում եմ՝ Գորիսի տարածաշրջանի Հարժիս գյուղում:

Իմ տանն եմ եւ փորձում եմ հնարավորինս վերականգնել երբեմնի առօրյաս…

Եվ այդ ամենը՝ Ձեր շնորհիվ:

Բայց Դուք, ինչպես հիմա եմ հասկանում, ոչ միայն փրկեցիք կյանքս, այլեւ իմ մեջ ապրելու, արարելու հույս արթնացրիք:

Տասը տարուց ավելի է՝ առողջական լրջագույն խնդիրներ ունեմ, ժամանակ առ ժամանակ ե՛ւ Գորիսի, ե՛ւ մայրաքաղաքի հիվանդանոցներում ստացիոնար բուժման եմ գնացել:

Բազմաթիվ բժիշկներ եմ ունեցել, որոնց երախտագիտությամբ եմ հիշում:

Բայց Դուք… Դուք ցույց տվեցիք, որ իսկապես հրաշագործ եք, ապացուցեցիք (հավանաբար՝ հազարերորդ անգամ), որ ճշմարիտ բժիշկները սովորական մարդիկ ու մահկանացուներ չեն, այլ աստվածազարմ են ու աստվածակարող:

Իսկ Ձեր գլխավորած՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի Սրտաբանական կլինիկայի կոլեկտիվը…

Ի՜նչ հրաշալի մասնագետներ են, ի՜նչ բարձր ու կարեկից մարդիկ. բուժող բժիշկ Մարիամ Լեւոնի Թադեւոսյան, վերակենդանացման բաժնի ավագ քույր տիկին Կարինե…

Իմ անկեղծ խոնարհումը բոլորիդ եւ յուրաքանչյուրիդ:

Մեր տան բակից ամեն օր հայացքս հառնում է գյուղի հարավային եզերքին բարձրացող, երկնահաս Պետրոսախաչին, որ գյուղիս սրբասարն է:

Եվ հիմա՝ ամեն անգամ, երբ ակամա ու մտովի զրուցում եմ մեր՝ աղոթարան դարձած այդ սրբասարի հետ, Ձեզ ու Ձեր գլխավորած կոլեկտիվին եմ հիշում եւ բոլորիդ համար առողջություն, բարօրություն եւ հաջողություններ հայցում Երկնավորից:

Մի ուրիշ զգացում էլ ունեմ՝ բոլոր սյունեցիներս պետք է հպարտություն ապրենք, որ Սյունյաց աշխարհը հայ ժողովրդին այնպիսի զավակ է պարգեւել, ինչպիսին բժշկապետ եւ հրաշաբեր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Համլետ Գրիգորի Հայրապետյանն է՝ Կապանա տնից:

Հարգանքով՝

Աշոտ Ալեքսանյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40