Հրավառությունից տուժած երեխան չի ուզում, որ դրանք այլևս վաճառվեն

08.01.2020 14:49
1254

Պայթուցիկ սարքերից ու հրավառությունից տուժածների թիվը Ամանորի ընթացքում մեծացել է: Նրանցից է 10-ամյա Տավրոս Մկրտչյանը: Դեպքը տեղի է ունեցել Ամանորի գիշերը: Երեխան լրագրողներին պատմեց, որ պայթեցրել է տան պատշգամբից: 3 հատը պայթել է, իսկ 4-րդ պայթյունը տեղի է ունեցել արդեն իր ձեռքի մեջ:

Նա տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:  Ընդհանուր առմամբ՝ Ամանորի գիշերը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է դիմել պայթուցիկներից ու հրավառություններից տուժած 6 անձ։ Տավրոս Մկրտչյանի դեպքում դժբախտ պատահարի հետևանքով ամպուտացվել է մեկ մատը: Պոկված մատը վերականգնման ենթակա չի եղել, իսկ մյուս մատները հաջողվել է փրկել։ Տավրոսը գիտի, որ մատը վերականգնվելու է, երբ մեծանա:  Նա նաև գիտի, որ հիմա իր վիճակը լավ է, իրեն լավ է զգում: Տավրոսը մի բան էլ է լավ գիտակցում՝ այդօրինակ վտանգավոր «խաղերից» պետք է հեռու մնալ.

«Ես չեմ ուզում, որ դրանք այլևս վաճառեն: Դրանց ներմուծումը Հայաստան թող արգելեն, ու ոչ ոք դրանցից չգնի»:

10-ամյա տղան Ամանորը հիվանդանոցում է անցկացրել, բայց մինչ այդ հասցրել էր Ձմեռ պապին նամակ գրել: Մեծ մեքենա է ուզել: Նվերն արդեն տեղում է, իսկ այսօր իրեն դուրս են գրել հիվանդանոցից: Ինչպես է անցկացնելու օրը՝ դեռ չգիտի, բայց որ ուզում է տուն գնալ՝ հաստատ է:

Երեխայի մայրը՝ Վարդուհի Եղիազարյանը, փոխանցեց, որ երեխան պայթուցիկ սարքը գնել է  Թալինի՝ իրենց հարևանությամբ գործող խանութից: Մենակ է եղել՝ առանց մեծահասակի ուղեկցության:

 

 
 

shantnews.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40