Հրազդանում վերաբացվեց Հայրենական մեծ, Արցախյան և Ապրիլյան պատերազմներում զոհվածների հուշարձանը

25.08.2018 14:31
1129

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հրազդան քաղաքում վերաբացվեց Հայրենական մեծ, Արցախյան և Ապրիլյան պատերազմներում զոհվածներին նվիրված հուշարձանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 25-ին հուշահամալիր-պանթեոնի վերաբացման արարողությանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հանուն հայրենիքի զոհվելու պատրաստակամությունը մարդկային գիտակցության ամենաբարձր կետն է։ Այս տղաները զոհվել են հանուն կյանքի, և ամեն զոհվողի հետ ամեն ապրողի պատասխանատվությունն ավելի է ծանրանում։ Մենք այսպիսի բարձր հուշարձանները կանգնեցնում ենք մեզ համար, որ ամեն օր զգանք այն պատասխանատվությունը, որ մեր ուսերին ընկել է ամեն զոհվողի հետ, որ ամեն անգամ այս հուշարձաններին նայելիս վերագտնենք մեր ամոթն ու խիղճը, եթե մի պահ կորցրել ենք այն։ Այս մարդիկ զոհվել են ոչ թե հանուն մահվան, այլ հանուն կյանքի։ Մենք մեր ուսերին ամեն զոհվածի հետ պատասխանատվություն ենք վերցրել, և որևէ կասկած չկա, որ այդ պատասխանատվությունը ամեն օր մեր կյանքի առաջ է, որովհետև այս հուշարձանները ոչ միայն մեր աչքի առաջ են, այլև մեր հոգու ու սրտերի մեջ են։ Մենք ամեն օր պետք է կանգնենք այս հուշարձանների առաջ ու պատասխան տանք մեր արածների ու չարածների համար»,- ասաց վարչապետը։

Նորոգման աշխատանքների նախաձեռնող, «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի խոսքով՝ օրը նշանավոր է, այսուհետ օգոստոս ամսվա վերջին շաբաթը կլինի հրազդանցիների ուխտի օր։

«Հուշահամալիրի տարածքը դեռ ընդլայնվելու է, դառնալու է քաղաքային պանթեոն։ Տեղադրվելու են նաև զորավար Անդրանիկի և սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրիները»,- նշեց Սասուն Միքայելյանը։

Հուշահամալիրի վերակառուցման աշխատանքները սկսվել են երկու տարի առաջ։

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40